ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Փրկվել է ինսուլտով և COVID-19 վարակով հիվանդի կյանքը. erebunimed.com
43-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել հանկարծակի սկսված ուժեղ գլխացավով, զարկերակային բարձր ճնշմամբ: Բժշկական կենտրոն մուտք գործելուց հետո անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները` գլխուղեղի ԿՏ և ԿՏ-անգիոգրաֆիա, կրծքավանդակի ԿՏ և լաբորատոր հետազոտություններ:
Հիվանդը հոսպիտալացվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդը ունեցել է գլխուղեղի զարկերակների երկու պարկաձև անևրիզմաներ (լայնացումներ), որոնց շրջանում անոթի պատի թուլությունը հանգեցրել է անոթի պատռման և գլխուղեղի շուրջը ծանր արյունազեղման առաջացման։ Նշված իրավիճակում հիվանդի կյանքին լուրջ վտանգ էր սպառնում հատկապես կրկնակի արյունազեղման դեպքում։ Իրավիճակն էլ ավելի է բարդացել, երբ հիվանդի COVID-19 -ի թեսթավորման արդյունքը դրական է եղել:

Հիվանդին կրկնակի արյունազեղումից փրկելու նպատակով Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիդ Սահակյանի կողմից որոշում է կայացվել կատարել ներանոթային վիրահատություն՝ ամրացնելու վնասված զարկերակները։ Նշված միջամտությունը պահանջում էր վիրաբուժական և անեսթեզիոլոգիական թիմի բարձր պրոֆեսիոնալիզմ, հմտություն և համակարգված աշխատանք, քանի որ անևրիզմաների կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով առկա էր շատ բարձր ռիսկ ներվիրահատական արյունազեղման կամ իշեմիկ կաթվածի առաջացման։
Հիվանդի մոտ COVID_19 վարակի առկայությունը մեծացնում էր, ինչպես հիվանդի ռիսկերը կաթվածի բուժման ընթացքում, այնպես էլ վտանգի տակ էր դնում ամբողջ վիրաբուժական թիմին։ Վերջին հանգամանքը ստիպում էր այս բարդ միջամտությունն անցկացնել առավել բարդ պայմաններում՝ կիրառելով վարակի տարածման կանխարգելմանը ուղղված խստագույն միջոցներ։ Նման վիրահատությունների ժամանակ օգտագործվող ճառագայթային պաշտպանության կապարե արտահագուստից բացի, անձնակազմը կրում էր նաև հակավիրուսային
պաշտպանության արտահագուստ և հատուկ դիմակներ։
Վիրաբուժական և անեսթեզիոլոգիական թիմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ վիրահատությունը կատարվել է բարձր մակարդակով և առանց բարդությունների: Արյունազեղման ինչպես նաև COVID-19 վարակի բուժումը հետագայում պատշաճ կերպով իրականացվել է ինտենսիվ թերապիայի, նյարդաբանական, նյարդավիրաբուժական և թերապևտիկ թիմերի համատեղ աշխատանքի շնորհիվ։
Այդպիսի թիմային պայքարի արդյուքնում հիվանդը հաղթահարել է բոլոր խնդիրները, դուրս է գրվել առողջացումով և վերադարձել է ընտանիք։
24.06.2020 Կարդացեք նաև
Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար...
03.06.2025
«Տարիքը՝ որպես որոշիչ գործոն կորոնավիրուսի հանդեպ իմունային պատասխանում». ԵՊԲՀ հետազոտողների հետազոտության արդյունքները...
08.04.2025
Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն...
11.01.2024
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են...
21.11.2023
Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ...
17.10.2023
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար...
18.09.2023
Խոսենք վերջին շրջանում կարմրուկի տարածվածության մասին:
Երկար տարիներ, բարեբախտաբար, կարմրուկի գրանցված որևէ դեպք չունեինք: Առանձին դեպքեր գրանցվում էին...
18.04.2023
Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով...
23.01.2023
Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...
25.02.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող...
29.11.2021
Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...
04.11.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ