ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Իմուն համակարգը կարող է պայքարել COVID-19-ի դեմ. armeniamedicalcenter.am
Աշխարհում կորոնավիրուսի վարակի զոհերի թվի աճի ֆոնին` հետազոտողներն ուսումնասիրեցին Ավստրալիայի ամենաառաջին պացիենտների իմունային ռեակցիան: Վերջինս ցույց տվեց, որ օրգանիզմն ունի վիրուսին հակադրվելու և վարակից հետո վերականգնվելու հատկություն:
Nature Medicine պարբերականում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ COVID-19-ի նկատմամբ պացիենտներն ունեն իմունային ռեակցիա: Այսպիսին են արյան քննության վրա հիմնված տվյալները: Վերջիններս վերցվել են 4 տարբեր ժամանակահատվածներում 40 տարեկանն անց, հիմնականում առողջ կանանցից, ովքեր տարել են կորոնավիրուսային վարակ և ունեցել են չափավորից մինչև միջին արտահայտվածության ախտանիշներ: Այս բոլոր կանայք հոսպիտալացվել են:
Գիտնականներին հետաքրքրում էին իմուն ռեակցիայի տարբեր դրսևորումները, որոնք վերլուծվում էին՝ հիմնվելով գրիպով հիվանդների իմունիտետի մասին գիտության կուտակած գիտելիքների վրա:
Հոսպիտալացումից երեք օր անց պացիենտների մոտ դիտվում էր որոշ իմունային բջիջների պոպուլյացիայի քանակի շատացում, որը, սովորաբար, տեղի էր ունենում սեզոնային գրիպի համաճարակից հետո` օրգանիզմի վերականգնման ժամանակ: Հենց այդ պատճառով էլ գիտնականները կանխատեսում էին, որ պացիենտների առողջությունը կվերականգնվի երեք օրվա ընթացքում, ինչն էլ տեղի էր ունենում: Հետազոտությունն իրականացվել է շատ կարճ ժամանակում` բոլոր մասնագետների, ինչպես նաև Մելբուրնի տարբեր հիվանդանոցներից տվյալների արագ հավաքագրման շնորհիվ:
Գիտնականներին հաջողվեց առանձնացնել այն իմունային ռեակցիան, որը COVID-19-ից հետո բերում էր օրգանիզմի հաջող վերականգնման: Հենց դա էլ կարող է լինել արդյունավետ վակցինայի մշակման հիմքում: Չնայած այն փաստին, որ հիվանդությունը հարուցվում է գիտության համար նոր վիրուսով՝ հիմնականում առողջ մարդկանց մոտ հզոր իմունային ռեակցիան կապված է արագ վերականգնման հետ: Հենց նմանատիպ վերականգնում է դիտվում նաև գրիպով մարդկանց մոտ:
21.03.2020 Կարդացեք նաև
Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար...
03.06.2025
«Տարիքը՝ որպես որոշիչ գործոն կորոնավիրուսի հանդեպ իմունային պատասխանում». ԵՊԲՀ հետազոտողների հետազոտության արդյունքները...
08.04.2025
Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն...
11.01.2024
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են...
21.11.2023
Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ...
17.10.2023
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար...
18.09.2023
Խոսենք վերջին շրջանում կարմրուկի տարածվածության մասին:
Երկար տարիներ, բարեբախտաբար, կարմրուկի գրանցված որևէ դեպք չունեինք: Առանձին դեպքեր գրանցվում էին...
18.04.2023
Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով...
23.01.2023
Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...
25.02.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող...
29.11.2021
Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...
04.11.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYoOiRsP' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ