Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Գիտնականներն ապացուցել են, թե ինչով են վտանգավոր անտիբիոտիկները գրիպի ժամանակ. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, թե ինչով են վտանգավոր անտիբիոտիկները գրիպի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրսածական հիվանդությունների առաջին նշանների ժամանակ շատերն անմիջապես հակաբիոտիկներ են ընդունում: Եվ դա սովորական վարակը կարող է դարձնել մահացու. գրում է The Independent-ը: Ֆրենսիս Կրիկի Ինստիտուտի աշխատակիցները պատմում են, որ աղիքային մանրէներն օգնում են իմունային համակարգը նախապատրաստել վիրուսի թոքեր թափանցման առաջին նշաններին պատասխանելուն:

Նրանք թույլ են տալիս հակավիրուսային գեներին թոքերի մակերեսում մնալ ակտիվ և պատրաստ` պատասխան տալ ցանկացած ժամանակ:

Աղիքային մանրէներն ազդանշան են ուղարկում, որը  թոքերի բջիջներին պահում է պատրաստի վիճակում և թույլ չի տալիս վիրուսին արագ բազմանալ:

Այդպիսով, նրանք կարևոր են վարակը ճնշելու համար: Բայց հակաբիոտիկները սպանում են այդ մանրէներին:

Փորձ է արվել մկների վրա, որի շրջանակում գրիպի ֆոնի վրա հակաբիոտիկների օգտագործումը 3 անգամ ավելի հաճախ է բերել մահվան` համեմատած առանց դեղորայքային միջամտության ընթացող գրիպի: Մկների 1/3-ն ապրել է հակաբիոտիկների ընդունած կուրսից հետո: Առանց դեղորայքի առողջացել են մկների 80 տոկոսը: Ընդ որում, հակբիոտիկներ ստացող մկների մոտ թոքերում վիրուսը 5 անգամ ավելի էր, քան մնացածների մոտ: Նշանակում է, նրանց իմունային համակարգին անհրաժեշտ էր վարակը ճնշելու համար լրացուցիչ ջանքեր ներդնել:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ