Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Արյան ցողունային բջիջներն ունակ են ճանաչել վարակի հարուցիչը և նրան հարմարեցնել իրենց ֆունկցիան. biostem.am

Արյան ցողունային բջիջներն ունակ են ճանաչել վարակի հարուցիչը և նրան հարմարեցնել իրենց ֆունկցիան. biostem.am

Ոսկրածուծի ցողունային բջիջների մակերեսին կան ռեցեպտորներ, որոնք անմիջականորեն արձագանքում են ծանր վարակին:
Ցյուրիխի Համալսարանի (Շվեցարիա) գիտնականների խումբն ուսումնասիրել է վարակի ֆոնի վրա արյունաստեղծման գործընթացը: Եղան որոշ հետաքրքիր գիտական բացահայտումներ: Մասնավորապես, հայտնաբերվեց, որ արյունաստեղծման գործընթացն ակտիվանում է անոթային պատի բջիջների կողմից, որոնք ազդանշանը փոխանցում են ոսկրածուծ: Բացի այդ, ցողունային բջիջներն ունակ են ուղղակիորեն ընկալել ծանր վարակը:

Լաբորատոր կենդանիների վրա իրականացված փորձերը ցույց տվեցին, որ արյան ցողունային բջիջների մակերեսին կան ռեցեպտորներ: TLR4 անունով այդ ռեցեպտորները ճանաչում են այնպիսի կառուցվածքներ, որոնք հանդիպում են միայն հիվանդությունների հարուցիչների մոտ, օրինակ, լիպոսախարիդներ: Երբ այդ նյութերը տրվում էին մկներին, որպեսզի նրանք ուտեն, նրանց մոտ ակտիվանում էին հանգստի վիճակում գտնվող ցողունային բջիջները և սկսում էին կիսվել:

[email protected]
+374 91 283 832
http://biostem.am/hy/   

Սկզբնաղբյուր. biostem.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ