Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Հայտնի անտիսեպտիկը հակաբիոտիկների հանդեպ կայունություն է առաջացնում. հետազոտություն. news.am

Հայտնի անտիսեպտիկը հակաբիոտիկների հանդեպ կայունություն է առաջացնում. հետազոտություն. news.am

Քլորգեքսիդին հայտնի անտիսեպտիկը մանրէների հակաբիոտիկների հանդեպ կայունություն է առաջացնում: Սա պարզել են Մեծ Բրիտանիայից միկրոկենսաբանները: Գիտնականները Klebsiella pneumoniae մանրէների շտամ են հայտնաբերել, որոնք կայուն են պոլիմիքսինների խմբի որոշ հակաբիոտիկների նկատմամբ: Միկրոօրգանիզմների այս ունակությունն առաջացել է բարձր խտությամբ քլորգեքսիդին պարունակող նյութերով դրանց մշակումից հետո:

«Քլորգեքսիդինը ինֆեկցիոն վերահսկողության՝ գոյություն ունեցող պրակտիկայի կարեւոր մաս է կազմում, ուստի մեծ վտանգ է ինֆեկցիայի զարգացումը կանխելու մեր ունակության վրա այդ միացության հանդեպ բարձր կայունության առաջացումը»,- ասել է հետազոտության համահեղինակ Մարկ Սաթոնը:

Գիտնականը ենթադրում է, որ «անհրաժեշտ է վերաիմաստավորել, թե որտեղ եւ ինչպես են որոշ հականեխիչ միջոցներ օգտագործվում կլինիկական պրակտիկայում»:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Antimicrobial Agents and Chemotherapy ամսագրում, իսկ հակիրճ տարբերակը ներկայացրել է EurekAlert! պարբերականը:

Նշենք, որ քլորգեքսիդինը հականեխիչ է, որն ավելի քան 60 տարի օգտագործվում է որպես մաշկային հականեխիչ եւ ախտահանող միջոց:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. nhakhoadangluu.com.vn
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ