Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Հակաբիոտիկների հանդեպ կայունության խնդիրը սարսափազդու չափեր է ընդունել. ՄԱԿ. news.am

Հակաբիոտիկների հանդեպ կայունության խնդիրը սարսափազդու չափեր է ընդունել. ՄԱԿ. news.am

ՄԱԿ անդամ երկրները պատմության մեջ առաջին անգամ որոշում են ընդունել ինֆեկցիաների տարածման, հակաբիոտիկների հանդեպ կայունության դեմ պայքարում ջանքերը միավորելու մասին: Բարձր մակարդակի նիստի մասնակիցները, որը տեղի է ունեցել ՄԱԿ Գերագույն վեհաժողովի 71-րդ նստաշրջանի շրջանակներում, ընդունել են հակաբիոտիկների հանդեպ կայունության մասին հռչակագիր: Ժամանակը սպառվում է, նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Մարգարեթ Չանը: Նրա խոսքով՝ եթե այսօր միջոցներ չձեռնարկվեն, ապա ամենահասարակ ինֆեկցիաները դարձյալ մահաբեր հիվանդությունների կվերափոխվեն:

Հակաբիոտիկների հանդեպ բակտերիաների եւ մակաբույծների կայունության խնդիրն արդեն սարսափազդու չափեր է ընդունել, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

«Ամեն տարի հակաբիոտիկների հանդեպ կայուն ինֆեկցիաների հետեւանքով 200 հազար նորածին է մահանում: Հակաբիոտիկային բուժման հանդեպ կայուն տիֆի համաճարակը վարակված ջրի միոցով տարածվում է Աֆրիկայի որոշ շրջաններում: Աճում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքերը, որոնք կայուն են բուժման հանդեպ: Արդեն չբուժվող տուբերկուլոզ է հայտաբերվել105 երկրներում»,- ասել է նա:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ գրանցվել են հակաբիոտիկային բուժման հանդեպ կայուն ինֆեկցիաների դեպքեր, որոնք մարդուն են անցնում կենդանիներից: Ավելին՝ ի հայտ են եկել այդպիսի կայունության փոխանցման նոր գենետիկական մեխանիզմներ: ԱՀԿ տվյալներով՝ երբ Հյուսիսային Եվրոպայի երկրները կրճատել են անասնապահության մեջ հակաբիոտիկների կիրառումը, տեղի է ունեցել կենդանիների շրջանում ռեզիստենտային բակտերիաների մակարդակի կտրուկ նվազում: Դա նշանակում է, որ նվազել է նաեւ մարդու համար սպառնալիքի մակարդակը:

Հակաբիոտիկները վճռորոշ դերակատարում ունեն մոլորակի բնակչությանը պարենմթերքով ապահովելու հարցում: Այդուհանդերձ, ինչպես իր ելույթում նշել է ՄԱԿ Գյուղատնտեսության եւ պարենի կազմակերպության գլխավոր տնօրեն Գրացիանա դա Սիլվան, այդ դեղամիջոցները բուժման համար պետք է ծայրահեղ դեպքերում կիրառել, կանխարգելման համար:

«Գոյություն ունեն որակի, անվտանգության մակարդակի բարելավման եւ առանց հակաբիոտիկների կիրառման սննդամթերքի հագեցվածության բարձրացման արդյունավետ մեթոդներ: Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը միջոլորտային հարց է եւ համապատասխան արձագանք է պահանջում: Դա հատկապես հրատապ է այն երկրների համար, որտեղ բավարար չէ անասնապահության եւ գյուղատնտեսության ոլորտներում վերահսկողության եւ մշտադիտարման մակարդակը»,- ասել է Դա Սիլվան:

Շարունակում է գլխավոր խնդիր մնալ մարդկանց բուժելիս հակաբիոտիկների չարաշահումը: ԱՀԿ տվյալներով՝ մոլորակի բնակիչների մեծ մասը սխալմամբ կարծում է, որ հակաբիոտիկների միջոցով հնարավոր է պայքարել գրիպի դեմ, իսկ ինքնազգացողության լավացումից հետո անհրաժեշտ է դադարեցնել այն ընդունել: Շատ երկրներում հակաբիոտիկները վաճառվում են առանց դեղատոմսի, որը հանգեցնում է այդ լուրջ «զենքի» կիրառմանը ոչ իր նշանակությամբ: Քաղաքական հռչակագիրը, որին աջակցել են ՄԱԿ անդամ երկրները, նախատեսում է մարդկանց տեղեկացվածություն:

Մարդկությանը նոր հակաբիոտիկներ են պետք, այլապես կայունության խնդիրը չի հաղթահարվի: «Դեղագործական ընկերությունները չեն ցանկանում ներդրումներ կատարել թանկարժեք գիտական հետազոտություններում, որոնք հակաբիոտիկային նոր դեղեր են որոնում, քանի որ դա մեծ շահույթ չի խոստանում: Մեզ նախաձեռնություններ են պետք, որոնք կօգնեին այս ասպարեզում նոր հայտնագործությունների դարաշրջանը վերածնել, ինչպես եղել է 1940-60 թվականներին»:

ՄԱԿ-ում հույս ունեն, որ տարբեր ճյուղերի՝ առողջապահության, անասնապահության եւ գյուղատնտեսության, նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ համակարգված մոտեցումը կօգնի խնդրի դեմ պայքարում: Կատարված աշխատանքի մասին առաջին զեկույցը կներկայացվի 2018 թվականի սեպտեմբերին ՄԱԿ Գերագույն վեհաժողովում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. my-pochki.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ