Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Ինչպես վերաբերվել սննդի ընդուման ռեժիմին վարակային հիվանդության դեպքում. news.am

Ինչպես վերաբերվել սննդի ընդուման ռեժիմին վարակային հիվանդության դեպքում. news.am

Որոշ մարդիկ հիվանդանալիս կորցնում են ախորժակը, մյուսներն, ընդհակառակը, անընդհատ ցանկանում են ուտել: Նրանցից ում վերաբերմունքն է ճիշտ:  Պարզվում է` ամեն ինչ կախված է նրանից, թե մարդն ինչ հիվանդ է: Որոշ հիվանդությունների դեպքում պետք է անպայման ուտել, ընդ որում, ցանկալի է` քաղցրեղեն, իսկ մյուսների դեպքում ավելի լավ է քաղցել: 

Yale University-ի գիտնականները, ովքեր հետաքրքիր հետազոտություն են հրապարակել Cell ամսագրում, պնդում են, որ քաղցելն օգտակար է մանէային վարակների դեպքում, իսկ վիրուսայինների դեպքում անհրաժեշտ է անպայման ուտել, նույնիսկ ցանկություն չունենալու դեպքում: Գիտնականները հետեւել են մկներին, որոնք վարակվել էին Listeria monocytogenes մանրէներով կամ գրիպի վիրուսով եւ պարզել են, որ գրիպով վարակված մկներն ավելի մեծ հավանականությամբ են ողջ մնացել, եթե նրանց ստիպողաբար կերակրել են, իսկ մանէնեային վարակով մկներն ավելի հաճախ սատկել են, եթե նրանց նույն կեչպ են կերակրել:

Նշանակում է` կենդանի օրգանիզմները տարբեր կերպ են արձագանքում գլյուկոզային` կախված նրանից, թե ինչն է դարձել նրանց հիվանդության պատճառը: Այսպես, գիտնականները համոզվել են, որ մանէային վարակի ընթացքում մեծ քանակությամբ գլյուկոզայի օգտագործումը հանգեցրել է առանձնյակների զանգվածային մահացության: Միաժամանակ, սատկած կենդանիների մոտ գլխուղեղի հյուսվածքների վնասվածքներ են հայտնաբերվել: 

Իսկ գրիպով վարակման դեպքում գլյուկոզայի օգտագործման ազդեցությունն ուղղակիորեն հակադիր էր. գրիպով վարակվածների հարկադրական կերակրումը հանգեցրել է մահացության դեպքերի նվազման, նույնիսկ եթե մկներին պարզ գլյուկոզա են տվել: Սակայն այդ ամենի պատճառը գիտնականներն առայժմ չգիտեն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. pravdaogrippe.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ