Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Ծրագրավորվող ՌՆԹ պատվաստանյութերը հնարավոր կլինի ստեղծել մեկ շաբաթում. news.am

Ծրագրավորվող ՌՆԹ պատվաստանյութերը հնարավոր կլինի ստեղծել մեկ շաբաթում. news.am

Էբոլայի, գրիպի, տոքսոպլազմոզի եւ այլ հիվանդությունների դեմ ծրագրավորվող ՌՆԹ պատվաստանյութերը հնարավոր կլինի ստեղծել ընդամենը մեկ շաբաթում, պնդում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները:

Նման պատվաստանյութի հիմքում ՌՆԹ-ն է, որը կոդավորում է այս կամ այն վիրուսային կամ բակտերիալ սպիտակուցը: ՌՆԹ-ն հատուկ եղանակով փաթեթավորվում է, հետո մտցվում բջջի ներսը, որտեղ գործարկվում է փոխանցման գործընթացը, ինչը իմունային պատասխանի զարգացում հրահրող սպիտակուցներ է սինթեզում:

Հետազոտողները ենթադրում են, որ այդ եղանակով հնարավոր է ո՛չ միայն վարակիչ հիվանդություններից պաշտպանող պատվաստանյութեր ստեղծել, այլ նաեւ` հակաուռուցքային:

Չնայած այն բանին, որ ՌՆԹ պատվաստանյութերի ստեղծման գաղափարը գիտնականների մոտ բավականին վաղուց էր հայտնվել, ավելի քան երեք  տասնամյակ է պահանջվել դրանք ստեղծելու համար: ՌՆԹ-ն փաթեթավորել են դենդրիմերային նանոմասնիկի մեջ. դա հնարավորություն է տվել երկարաձգել մոլեկուլի կյանքի տեւողությունը: Գնդաձեւ մասնիկներ փաթաթելու կարողություն ունեցող ճյուղավոր դենդրիմերների պատրաստման համար հետազոտողները պոլիէթիլենգլիկոլ եւ պոլիամիններ են օգտագործել: Նանոմասնիկները ներթափանցել են բջիջների ներսը եւ արտազատել են իրենց պարունակած ՌՆԹ-ն:

Գիտնականներն այդ եղանակով ստեղծված պատվաստանյութերն արդեն հաջողությամբ փորձարկել են մկների վրա` ներմկանային ներարկումների միջոցով: Արդյունքում կրծողների մոտ իմունիտետ է զարգացել եւ նրանց օրգանիզմն իսկական պաթոգենների ներմուծումից հետո հաջողությամբ պայքարել է վարակի դեմ: 

Վերոհիշյալ կենտրոնից Դենիել Անդերսոնը նշել է, որ նման պատվաստանյութի ստեղծումը յոթ օրից ավելի չի տեւում, իսկ դա նշանակում է, որ հնարավոր կլինի հիվանդներին ժամանակին արդյունավետ օգնություն տրամադրել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. avtoinsider.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ