Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Ստեղծվել են պատվաստանյութեր ցանկացած հիվանդության դեմ. 1in.am

Ստեղծվել են պատվաստանյութեր ցանկացած հիվանդության դեմ. 1in.am

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներները ստեղծել են նոր տեսակի պատվաստանյութեր, որոնք հեշտությամբ հնարավոր է մշակել 1 շաբաթում՝ ի պատասխան ցանկացած համաճարակի: Հետազոտողները կարողացել են ստանալ Էբոլա տենդի, խոզի գրիպի և տոքսոպլազմայի հակածիններ, որոնց արդյունավետությունը հասել է 100%-ի: Այս մասին հոդվածը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Պատվաստանյութերը կազմված են գենետիկ նյութի մոլեկուլյար թելերից՝ հայտնի որպես մատրիցային ՌՆԹ: Դրանցում կարող է տեղեկություն լինել ցանկացած վիրուսային, բակտերիալ կամ ցանկացած այլ սպիտակուցի մասին: ՌՆԹ-թելերը դնում են վեկտոր-մոլեկուլի մեջ, որը կենդանի բջիջների մեջ հասցնելու գործառույթ է կատարում: Դրանցում ՌՆԹ-ն անցնում է տրանսլյացիայի գործընթաց, ինչի արդյունքում սինթեզվում են սպիտակուցներ, որոնք ակտիվացնում են իմունային համակարգը:

Գիտնականների խոսքով՝ իրենց մոտեցումը հնարավոր է օգտագործել ո՛չ միայն ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում, այլև պատվաստանյութեր ստեղծելու համար, որոնք օրգանիզմին կօգնեն ճանաչել և ոչնչացնել քաղցկեղային ուռուցքները:

Գիտնականների խոսքով՝ ՌՆԹ-պատվաստանյութերը ԴՆԹ-պատվաստանյութերից անվտանգ են, քանի որ վերջիններս կարող են ինտեգրվել բջիջների գենոմին և առաջացնել մուտացիաներ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. the-day-x.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ