Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Դեղերի հանդեպ կայուն սնկային վարակը սպանում է վարակված մարդկանց 60 տոկոսին. news.am

Դեղերի հանդեպ կայուն սնկային վարակը սպանում է վարակված մարդկանց 60 տոկոսին. news.am

Շատ երկրների բժիշկներ ահազանգ են հնչեցնում. վերջերս նրանք դեղերի հանդեպ կայուն սնկային հիվանդություն են հայտնաբերել, որը կոչվում է   Candida auris եւ սպանում է վարակված մարդկանց 60 տոկոսին:

Candida auris-ը վերաբերում է սնկերի նույն ընտանիքին, որոնք կաթնասնկախտ եւ բերանում այլ վնասվածքներ են առաջացնում, սակայն վնասում է միզասեռական համակարգը եւ շնչառական օրգանները: Սունկն արյան շրջանառության միջոցով տարածվում է օրգանիզմում` ծանր ինվազիվ վարակներ առաջացնելով, պնդում են ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի մասնագետները: ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կարգավորող գերատեսչություններն արդեն զգուշացմամբ են հանդես եկել տվյալ շտամի վտանգավորության մասին, որը շատ դժվար է որոշել ստանդարտ լաբորատոր մեթոդների միջոցով:

Սունկն արդեն հայտնաբերել են Հարավային Կորեայում, Հնդկաստանում, Հարավային Աֆրիկայում, Քուվեյթում, Վենեսուելայում, Կոլումբիայում եւ Պակիստանում:  2013-ին Մեծ Բրիտանիայում այդ սնկով վարակված 8 հիվանդ կար, 2015-ին գրանցվել է 40 հիվանդ:

Առկա հիվանդների վերաբերյալ տեղեկությունների համաձայն` սնկային վարակներից մահացությունը 60 տոկոս է կազմում: Սակայն շատերը, ովքեր ի վերջո կարողացել են հաղթահարել սնկային վարակը, միեւնույն է` վաղաժամ մահվան սպառնալիքի տակ են: 

Այդ սունկը դժվարությամբ է բուժվում, որովհետեւ կայուն է հայտնի հակասնկային դեղերի նկատմամբ, բացի այդ, շատ դժվար է այն վերահսկել, բավականին հեշտորեն տարածվում է հիվանդանոցներում, որտեղ գտնվում են այլ հիվանդություններով տառապող թուլացած իմունային համակարգով մարդիկ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. daubao.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ