ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Գիտնականներն օրգանիզմում հերպեսի վիրուսը ոչնչացնելու միջոց են գտել. news.am
Հերպեսի վիրուսը մինչ այժմ անպարտելի էր համարվում, սակայն Ուտրեխտի համալսարանի (Նիդերլանդներ) մասնագետները մարդու օրգանիզմից այն գենետիկական մակարդակում հեռացնելու միջոց են գտել:
Այսօր գոյություն ունեցող բոլոր դեղերը եւ բուժման միջոցներն ուղղված են հերպեսով վարակման ախտանիշների ճնշմանը եւ իմունիտետի բարձրացմանը, որովհետեւ վիրուսից ուղղակիորեն ազատվելու միջոցներ չկային: Սակայն այժմ վիրուսի դեմ պայքարի համար գիտնականները CRISPR համակարգն են նախատեսել, որը նախատեսված է գեների խմբագրման համար:
Գիտնականները բացատրել են, որ երբ ԴՆԹ-ի շղթան կտրվում է, վնասվածքները սովորաբար վերականգնվում են, բայց այդ տեղում հաճախ սխալներ եւ մուտացիաներ են առաջանում. եթե վիրուսային ԴՆԹ-ն ճեղքվի երկուսից ավելի տեղում, շանս կա, որ վիրուսն ի վիճակի չի լինի գործել:
Գիտնականներն այդ մեթոդը փորձարկել են կապիկի եւ մարդու բջիջների վրա, որոնք վարակվել էին Էպշտեյն-Բարրայի վիրուսով (հերպեսի տարատեսակ): Պարզվել է, որ եթե վիրուսի ԴՆԹ-ն մեկ տեղում ճեղքվի, դրա ակտիվությունը նվազում է 50 տոկոսով, իսկ եթե երկու` վիրուսը 95 տոկոսով անհետանում է բջիջներից: Հասարակ տեսակի հերպեսի (HSV-1) դեպքում ամեն ինչ անհամեմատ ավելի բարդ է եղել, սակայն այդ մեթոդը թույլ է տվել կանխել վիրուսի հետագա բազմացումը:
Կենսաբանները հույս ունեն, որ այդ տեխնոլոգիան թույլ կտա հաղթահարել հերպեսային վարակները` ինչպես ակտիվ, այնպես էլ թաքնված, որոնք քնած են օրգանիզմում եւ հարմար պահի են սպասում: Գիտնականներն այժմ մտադիր են կենտրոնանալ նրա վրա, թե CRISPR-ն ինչպես կաշխատի օրգանիզմում եւ թե որքանով անվնաս կլինի նման մեթոդը մարդկանց վրա կիրառելը:
Հիշեցնենք, որ հերպեսի վիրուսը մի քանի տարատեսակ ունի եւ մի շարք հիվանդություններ է առաջացնում, սկսած մաշկի պարզ ցանից մինչեւ բնածին արատներ եւ Ալցհայմերի հիվանդություն:
04.07.2016 Կարդացեք նաև
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ