ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Թղթե էժանագին թեստ-շերտերը կօգնեն ի հայտ բերել քաղցկեղը եւ մալարիան. news.am
Ohio State University-ի գիտնականները Էբրահամ Բադու-Տավիայի գլխավորությամբ թղթային թեստ-շերտեր են ստեղծել, որոնց օգնությամբ հնարավոր է մալարիա եւ քաղցկեղի որոշ տեսակներ ախտորոշել: Այդ թեստ-շերտերը շատ մատչելի են եւ հնարավոր է դրանք օգտագործել ո՛չ միայն լաբորատորիայում, այլեւ` տնային պայմաններում:
Դրանց օգնությամբ հետազոտություն իրականացնելու համար ընդամենը արյան կաթիլ է անհրաժեշտ, որը պետք է տեղադրել թղթե հատուկ շերտի վրա եւ ուղարկել լաբորատորիա: Եթե հետազոտության արդյունքները դրական լինեն, հիվանդին կհրավիրեն բժշկի մոտ եւ լրացուցիչ հետազոտություններ կնշանակեն: Թեստ-շերտերի իմաստն այն է, որ մարդը ստիպված չլինի մալարիայի կասկածի դեպքում բժշկի գնալ. հնարավոր կլինի տանը թեստ անել եւ այն ուղարկել լաբորատորիա:
Գիտնականների կարծիքով, նման թեստերը կարող են օգտագործվել այն շրջաններում, որտեղ մալարիայով վարակման ռիսկը շատ բարձր է: Դրանք կարելի է կիրառել նաեւ այլ հիվանդությունների ախտորոշման դեպքում, որոնք կապված են օրգանիզմում հատուկ հակամարմինների արտադրության հետ, օրինակ` հաստ աղիքի քաղցկեղի եւ ձվարանների քաղցկեղի:
Արյան նմուշները, որ քսվում են շերտերին, հետազոտության կենթարկվեն մասս-սպեկտրոմետրիայի օգնությամբ: Շերտերի հատուկ ծածկույթի շնորհիվ, որոնց չափը չի գերազանցի փոստային դրոշմանիշի չափը, նմուշը պաշտպանված կլինի լույսի ազդեցությունից, ջերմաստիճանի փոփոխություններից եւ խոնավությունից: Թեստ-շերտիկը հնարավոր կլինի պահել 30 օրվա ընթացքում:
Մշակողները տարվա ընթացքում ստուգել են շերտիկների արդյունավետությունը` դրանց օգնությամբ ինչպես մալարիա, այնպես էլ ձվարանների քաղցկեղ ախտորոշելով: Այժմ նրանք հույս ունեն արտոնագիր ստանալ դրանց զանգվածային արտադրության համար եւ սկսել օգտագործել կլինիկական պրակտիկայում: Նրանց խոսքով, յուրաքանչյուր շերտի արժեքը չի գերազանցի 50 ցենտը:
04.07.2016 Կարդացեք նաև
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ