Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

ՄԱԿ-ը մտադիր է ավելի քան եռակի նվազեցնել աշխարհում ՄԻԱՎ վարակման դեպքերի թիվը. 1in.am

ՄԱԿ-ը մտադիր է ավելի քան եռակի նվազեցնել աշխարհում ՄԻԱՎ վարակման դեպքերի թիվը. 1in.am

ՄԱԿ-ը նպատակ է դրել ավելի քան եռակի կրճատել ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի թիվը և զգալիորեն նվազեցնել մահացությունը ՁԻԱՀ-ից։ Քաղաքական հռչակագիրն ընդունվել է առանց քվեարկության ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բոլոր՝ 193 անդամների կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի բարձր մակարդակով նստաշրջանի առաջին օրը։ Փաստաթղթում հռչակված է նպատակը՝ մինչև 2020 թվականը նվազեցնել ՄԻԱՎ վարակման նոր դեպքերի թիվը, կրճատել մահվան դեպքերի թիվը ՁԻԱՀ-ից և բացառել խտրականությունը ՄԻԱՎ-վարակակիր մարդկանց հանդեպ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թվականին ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի թիվը տատանվել է 1.8-2.1 մլն միջակայքում։ Համաձայն ընդունված հռչակագրի՝ 5 տարիների ընթացքում այդ թիվը պետք է կազմի 500 հազարից պակաս։

Այսօր աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրում է 36.7 մլն մարդ, մեծ մասը՝ Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. theins.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ