Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Սեպսիսի դեմ նոր դեղը կարող է միլիոնավոր կյանքեր փրկել. news.am

Սեպսիսի դեմ նոր դեղը կարող է միլիոնավոր կյանքեր փրկել. news.am

Սեպսիսի դեմ նոր դեղը, որը մշակվել է Հարավային Կորեայի գիտնականների կողմից, կարող է միլիոնավոր կյանքեր փրկել: Սեպսիսն ամեն տարի ավելի շատ մարդ է սպանում, քան կրծքի, աղիների եւ շագանակագեղձի ուռուցքները միասին վերցրած: Սեպսիսի զարգացմանը կարող է հանգեցնել ցանկացած մանրէային կամ վիրուսային վարակ, եւ սեպսիսն առանց բուժման թողնելու ամեն ժամը մահվան վտանգն ավելացնում է 8 տոկոսով: Աճում է նաեւ ներքին օրգանների վնասման սպառնալիքը` երիկամների, թոքերի եւ լյարդի:

Սեպսիսի բուժման առանձնահատուկ մեթոդներ առայժմ գոյություն չունեն, չնայած հակաբիոտիկները բավականին արդյունավետ են, եթե թերապիան ժամանակին սկսվի: Սակայն այժմ հորիզոնում առաջին հուսալի միջոցն է հայտնվել սեպսիսի բուժման համար. նոր դեղը մշակվել է հակամարմինների հիման վրա, որոնք թույլ չեն տալիս, որ հիվանդությունը ներթափանցի արյունատար անոթներ: 

ABTAA դեղը ոչնչացնում է Ang2 անվանումով սպիտակուցը, որը շրջանառվում է արյան մեջ ծանր վարակի դեպքում, ոչնչացնում է անոթային բջիջները եւ թուլացնում անոթները: Հենց դա է հանգեցնում ծանր բորբոքումների եւ օրգանների վնասման: Ավելին,  Ang2-ը բազմանում է սրտի կաթվածի դեպքում, իսկ դա նշանակում է, որ ABTAA դեղը կարող է օգտագործվել նաեւ սրտի կաթվածի բուժման եւ կյանքի համար վտանգավոր այնպիսի վարակների դեմ պայքարում, ինչպիսիք են Էբոլա տենդը կամ MERS վիրուսը, որոնք եւս վնասում են անոթային համակարգը:

ABTAA-ն ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի վրա` Tie2-ի, որը խթանում է արյունատար անոթների աճը: Ծանր սեպսիսով մկների վրա լաբորատոր փորձարկումների ընթացքում այդ դեղի ներարկումից հետո նրանց գոյատեւման հավանականությունն աճել է 70 տոկոսով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. healthyliving.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ