Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Գիտնականները պարզել են մահացու գերմանրէների արագ տարածման պատճառը. news.am

Գիտնականները պարզել են մահացու գերմանրէների արագ տարածման պատճառը. news.am

Հակաբիոտիկների օգտագործումը չի արագացնում մանրէների շրջանում դեղերի նկատմամբ կայուն գեների տարածումը, ցույց են տվել Դյուկի համալսարանի միկրոկենսաբանները:

Նախկինում համարվում էր, որ մեկ միկրոօրգանիզմից մյուսին գեների արագացված փոխանցումը հակաբիոտիկների նկատմամբ անընկալունակ գերվարակների «պայթուցիկ» տարածման հիմնական պատճառն է: Հետազոտությունը հրապարակվել է Nature Microbiology ամսագրում:

Միկրոօրգանիզմներն ի վիճակի են գեներ փոխանակել կոնյուգացիայի միջոցով` երկու բջջի շփման պարագայում ժառանգական նյութի տեղափոխմամբ:  Դեղերը, սովորաբար, ոչնչացնում են ախտածին մանրէների մեծ մասը, սակայն ողջ մնացած բջիջները, որոնք բարձր կայունություն ունեն, արագ լցնում են ազատված տարածությունը եւ սկսում հաղորդակցվել մեծ քանակությամբ այլ մանրէների հետ:

Սակայն գիտնականները ենթադրում էին, թե հակաբիոտիկների ազդեցության դեպքում կարող է լրացուցիչ մեծանալ գենետիկ փոխանակման արագությունը: Մինչ այժմ չէր հաջողվել ստուգել դա, որովհետեւ հետազոտողներին խանգարում էր մանրէների բազմացումը, ինչն ինքնին նպաստում է կայունության գեների տարածման տեմպերի մեծացմանը:

Փորձարկման ընթացքում մանրէական բջիջները սուզել են յուրահատուկ անաբիոզի մեջ, որում դրանք չէին կարող վերարտադրվել, բայց կարող էին գեներ փոխանակել: Միկրոկենսաբանները ստուգել են  ախտածին միկրոօրգանիզմների կայունության արագ տարածմամբ ինը տեսակ` դրանք ենթարկելով տասը տեսակի հակամանրէական դեղի ազդեցության: Պարզվել է, որ հակաբիոտիկների բարձր կենտրոնացման պարագայում փոխանակման արագությունը ո՛չ միայն չի մեծանում, այլեւ որոշ դեպքերում նույնիսկ նվազում է:

Գիտնականների խոսքով, դա նշանակում է, որ չնայած որոշ դեղեր, օրինակ` տետրացիկլինը, կարող են ակտիվացնել այն գեները, որոնք նպաստում են բջիջների շրջանում կայունության տարածմանը, հակաբիոտիկներն, ընդհանուր առմամբ, գլոբալ փոփոխություններ չեն առաջացնում բջջային մակարդակում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. spravda.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ