Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Ոսկյա նանոմասնիկները մի քանի վայրկյանում հաղթում են մանրէներին. news.am

Ոսկյա նանոմասնիկները մի քանի վայրկյանում հաղթում են մանրէներին. news.am

Գիտնականները նանոմասնիկներ են ստեղծել, որոնք ինֆրակարմիր լույսի պայմաններում մի քանի վայրկյանում կարողացել են ոչնչացնել մանրէներին: Գիտնականներն իրենց աշխատանքում օգտագործել են պլազմայական ռեզոնանս կոչվող երեւույթը` նանոմասնիկների մակերեւույթին էլեկտրոնային հատուկ տատանումները, որոնք առաջանում են լույսով հատուկ անկյան տակ ճառագայթելու դեպքում: Ընդ որում, մասնիկը կարող է արդյունավետորեն  կլանել ճառագայթումը եւ մեծ քանակությամբ ջերմություն արտազատել:

Գիտնականներն այնպիսի նանոմասնիկներ են օգտագործել, որոնք իրենցից ներկայացնում էին ծակոտկեն ոսկե սկավառակներ` 400 նանոմետր տրամագծով: Մանր սկավառակներից կազմված հարթ շերտի վրա երեք տեսակի մանրէ են տեղադրել` աղիքային ցուպիկ (Escherichia coli) եւ ջերմակայուն Bacillus subtilis եւ Exiguobacterium, ինչից հետո նանոմասնիկները 5-ից 30 վայրկյան ճառագայթել են ինֆրակարմիր լույսով:

Արդյունքները ցույց են տվել, որ նանոմասնիկները տաքանում էին մինչեւ 200° Ցելսիուս ջերմություն, որը գերազանցում է մանրէների ջերմակայունությունը: E.coli-ների համայնքն ամբողջությամբ ոչնչացել է հինգ վայրկյանում, իսկ  Bacillus subtilis-ը եւ Exiguobacterium-ը` 25 վայրկյանից:

Հետազոտողները կարծում են, որ իրենց մշակումը թույլ կտա հակաբիոտիկների հանդեպ կայուն հիվանդածին օրգանիզմների առաջացրած հիվանդությունների թերապիայի նոր միջոցներ ստեղծել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Optical Materials Express ամսագրում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ