Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Գիտնականները կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկի դեմ պայքարի նոր միջոց են գտել. news.am

Գիտնականները կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկի դեմ պայքարի նոր միջոց են գտել. news.am

Merck Research Laboratory-ի գիտնականները հակաբիոտիկների դեմ կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկի դեմ պայքարի նոր միջոց են գտել:  Ինչպես ցույց են տվել մկների վրա փորձարկումները, հակաբիոտիկների հետ սինթետիկ դեղի օգտագործումը բուժումն ավելի արդյունավետ է դարձնում. մանրէները դարձյալ խոցելի են դառնում հակաբիոտիկների դեմ:

Նոր դեղն արգելափակում է մանրէների կողմից թեյխոյաթթվի սինթեզումը, որը բջջային պատերի կարեւոր բաղադրիչ է համարվում: Մանրէի բջջային պատերի ամբողջականության խախտումը միկրոօրգանիզմները հակաբիոտիկների դեմ պակաս կայուն է դարձնում:

Հետազոտողները պարզել են, որ թեյխոյաթթվի սինթեզմանը մասնակցող ֆերմենտների աշխատանքը կարող են արգելափակել տարոցին А-ն եւ տարոցին В-ն: Մետիցիլինակայուն ստաֆիլոկոկով վարակված մկներին միաժամանակ տարոցինների եւ հակաբիոտիկների ներարկումն օգնել է հաղթահարել հիվանդությունը: Հետաքրքիր է, որ այս բաղադրիչներից յուրաքանչյուրն առանձին անարդյունավետ է եղել. նրանք լավ են աշխատել միայն միասին:

Դեղագործական ընկերության ներկայացուցիչ Թերրի Ռոեմերը հույս ունի, որ դեղն արդյունավետ կլինի նաեւ մետիցիլինակայուն ոսկեգույն ստաֆիլոկոկով վարակված մարդկանց վարակների բուժման գործում: Բացի այդ, տարոցինները հնարավոր կլինի օգտագործել տարբեր հակաբիոտիկների հետ համադրելով` պայքարելու հակաբիոտիկների դեմ կայուն նաեւ այլ մանրէների դեմ:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ