Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Զիկա հարուցիչ. Օբաման անհապաղ գործողությունների կոչ է անում. news.am

Զիկա հարուցիչ. Օբաման անհապաղ գործողությունների կոչ է անում. news.am

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Զիկա հարուցիչի տարածման դեմ պայքարի նպատակով անհապաղ գործողությունների կոչ է անում: Նրա խոսքով, անհրաժեշտ է արագացնել պատվաստանյութի մշակումը եւ այդ վտանգավոր հարուցիչից բուժումը, տեղեկացնում է  BBC-ն:

«Նախագահն ընդգծել է հետազոտություններն արագացնելու եւ ավելի լավ ախտորոշման թեստեր, պատվաստանյութ եւ բուժման մեթոդներ ստեղծելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ համոզվել, որ ամերիկացիները բավարար տեղեկություններ ունեն Զիկա հարուցիչի մասին», - ասվում է Սպիտակ Տան հայտարարության մեջ:

Նախագահի մամուլի քարտուղարը եւս ընդգծել է այդ հարուցիչի վերաբերյալ տեղեկությունների տարածման կարեւորությունը, որպեսզի ամերիկացիներն իմանան, թե ինչպես պաշտպանվեն դրանից:

ԱՀԿ տվյալների համաձայն, ռիսկ կա, որ այդ հարուցիչը շուտով կտարածվի երկու Ամերիկաների ամբողջ տարածքում: Հիվանդության բռնկումներ են գրանցվել Ասիայի, Աֆրիկայի, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաների եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 21 երկրում: Վարակի ախտանիշներն են. տենդը, կոնյուկտիվիտը եւ գլխացավը: Շատ մասնագետների կարծիքով, հարուցիչը հատկապես վտանգավոր է հղի կանանց եւ նրանց երեխաների համար, որովհետեւ վնասում է վերջիններիս ուղեղը եւ միկրոցեֆալիայի է հանգեցնում: Այդ կապակցությամբ Կենտրոնական եւ Հարավային Ամերիկաներում կանանց խնդրում են հետաձգել հղիությունը: 

Բրազիլիայում, BBC տվյալների համաձայն, այդ հարուցիչով վարակման արդեն  3893 դեպք է գրանցվել (չնայած տարեկան միջինը մոտավորապես 160 մարդ է վարակվում): Վերջերս այդ հարուցիչը հայտնաբերվել էր Դանիայի բնակչի մոտ, ով վերադարձել էր Լատինական Ամերիկա ուղեւորությունից: Վարակման առանձին դեպքեր են գրանցվել Գերմանիայում, Բրիտանիայում եւ Շվեդիայում:  AP գործակալության տվյալներով, հարուցիչը հայտնաբերվել է նաեւ ամերիկյան Վիրջինիա եւ Արկանզաս նահանգների երկու բնակչի մոտ:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ