Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

ՀՀ ԱՆ. Հուշաթերթիկ մայրիկների համար. որոնք են գրիպի հիմնական նշանները

ՀՀ ԱՆ. Հուշաթերթիկ մայրիկների համար. որոնք են գրիպի հիմնական նշանները

Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը:

Որոնք են գրիպի հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում պարտադիր պետք է հրավիրել մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կամ էլ երեխային տանել առաջնային բուժհիմնարկ՝ պոլիկլինիկա/առողջության կենտրոն`

  •  ջերմության բարձրացում` 38 0C–ից բարձր,
  •   հազ,
  •   հարբուխ,
  •   կոկորդի ցավ,
  •   գլխացավ,
  •   մկանացավ,
  •   փորլուծություն և փսխում:

 

Եթե երեխան բժշկի հսկողությամբ բուժում է ստանում տանը, ապա`


  • հարկ է երեխային տալ առատ հեղուկներ՝ ջուր, թեյ, հյութեր, կոմպոտ (ոչ շատ քաղցր),
  • կարևոր է հսկել մարմնի ջերմաստիճանը և ժամանակին տալ ջերմիջեցնող դեղամիջոցներ՝ պարացետամոլ կամ նուրոֆեն (բժիշկը կարող է նշանակել նաև այլ դեղեր),
  • երեխաներին ՉԻ ԿԱՐԵԼԻ տալ ԱՍՊԻՐԻՆ և/կամ ԱՍԿՈՖԵՆ,
  • հարկ է մշտապես օդափոխել սենյակը, պահել երեխային չափավոր տաք պայմաններում,
  • պետք է պահպանել հիգիենայի կանոնները, հաճախակի լվանալ ձեռքերը:

 

Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց
Երեխային անհապաղ պետք է տեղափոխել հիվանդանոց, եթե վերը ներկայացված գրիպի հիմնական նշաններին ավելանում են`

 

  •     առկա է քնկոտ կամ անգիտակից վիճակ,
  •     երեխան չի կարողանում խմել կամ կուրծք ուտել,
  •     շարունակաբար հրաժարվում է հեղուկներ խմելուց,
  •     երեխան փսխում է յուրաքանչյուր կերակրումից կամ հեղուկ ընդունելուց հետո,
  •     առկա են ցնցումներ,
  •     առկա է հաճախացած և/կամ դժվարացած շնչառություն, կապտուկ,
  •     երեխան անսովոր գերգրգռված է,
  •     առկա է ծանր ջրազրկում,
  •     եթե երեխայի տարիքը 2 ամսականից փոքր է,
  •     երեխան ունի որևէ այլ քրոնիկ հիվանդության սրացում:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ