Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Ամերիկյան մասնագետները հեպատիտ C-ի նոր բուժում են առաջարկել. news.am

Ամերիկյան մասնագետները հեպատիտ C-ի նոր բուժում են առաջարկել. news.am

Ամերիկյան մասնագետները՝ Intermountain Medical Center–ից, հեպատիտ C -ն բուժելու նոր մեթոդ են գտել։ Ինչպես հայտնում է կենտրոնի մամուլի հաղորդագրությունը, խոսքն այնպիսի դեղերի մասին է, որոնք, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, միանգամայն արդյունավետ են։

«Հետազոտության ժամանակ մեզ հաջողվել է ավանդական բուժումից հետո կայունացնել կամ նույնիսկ բարելավել զգալի քանակության հիվանդների լյարդի աշխատանքը», - ասել է հետազոտության համահեղինակ բժիշկ Մայքլ Չառլթոնը, - Մեթոդի արդյունավետության հաստատման համար հետագա երկարատեւ դիտարկումներ են պահանջվում։ Բայց լյարդի բարձիթողի հիվանդությամբ տառապողների մոտ հեպատիտ C-ի բուժման բարձր մակարդակ ապահովելու ունակությունը հույս է նեշնչում, որ մեզ կհաջողվի կրճատել լյարդի փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդների թիվը»։

Բուժման նոր մեթոդը Հեպատիտ C վիրուսն ամբողջովին հեռացնում է օրգանիզմից ու, նույնիսկ, ունակ է վերականգնել որոշ հիվանդների լյարդի աշխատանքը, հավաստիացնում են գիտնականները։ Դրա համար պահանջվում է 12 շաբաթվա ընթացքում օրական ընդամենը մեկ-երկու հաբ ընդունել, իսկ ապաքինվելու ցուցանիշը, հեղինակների խոսքով, կլինիկական հետազոտությունների ընթացքում 90 տոկոս է կազմել։

Տարիներ շարունակ հեպատիտ C-ի բուժման միակ միջոցը ներարկվող դեղերն են եղել, որոնք ծանր կողմնակի ազդեցություններ էին առաջացնում։ Վաղ թե ուշ մարդուն, միեւնույն է, լյարդի ներպատվաստում էր պահանջվում։ Վերջին տարիներին հեպատիտի դեմ այլ դեղեր էլ են հայտնվել, որոնք շատ արդյունավետ էին, բայց՝ թանկարժեք (մեկ հաբը՝ 1000 դոլար)։

ԱՄՆ գիտնականների ստեղծած նոր դեղը հեպատիտ C-ի բուժման համար այլ մեխանիզմ է օգտագործում ու այն առավել արդյունավետ է վիրուսի որոշակի շտամերի դեպքում։ Դեղը ներգործում է նույնիսկ այն հիվանդների վրա, որոնց ցուցված է լյարդի փոխպատվաստում։ Երկուսուկես տարի շարունակված կլինիկական հետազոտությունների ընթացքում ոչ մի հիվանդ չի մահացել՝ չնայած նրանց առողջական վիճակը բավականին ծանր էր։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. tasnimnews.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ