ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Տուբերկուլոզը գերազանցել է ՄԻԱՎ-ին ու դարձել ամենամահացու ինֆեկցիան. news.am
Տուբերկուլոզը գերազանցել է ՄԻԱՎ-ին՝ դառնալով 2014 թ. ինֆեկցիոն հիվանդություններից մահացության առաջին պատճառը: Այս մասին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչները:
Ընդ որում, տուբերկուլյոզով հիվանդացությունը չի աճել, պարզապես ժամանակակից տեխնոլոգիաների եւ գործադրված ջանքերի շնորհիվ աճել է այդ հիվանդության հայտնաբերումը: Միայն Ինդոնեզիայում հայտնաբերվել է տուբերկուլոզի 1 մլն նոր դեպք՝ կրկնակի շատ, քան անցած տարի, երբ շատ հիվանդներ ժամանակակից ախտորոշում չէին ստանում:
Ավելին, երեխաների շրջանում տուբերկուլոզի դեպքերն ավելի շատ են, քան նախկինում էին ենթադրում: Ըստ նոր տվյալների՝ 2014 թ. մեկ միլիոն երեխա է վարակվել այս հիվանդությունով ու 140 000-ը մահացել դրա հետեւանքով: ԱՀԿ հաշվարկներով՝ աշխարհում տուբերկուլոզով հիվանդների թիվն իրականում ավելի շատ է, ու նրանց մոտավորապես 40 տոկոսն առայժմ չգիտի իր ախտորոշման մասին:
Այդուհանդերձ, առողջապահության ոլորտի խոշորագույն կազմակերպությունների ջանքերի շնորհիվ տուբերկուլոզով հիվանդացությունը 1990 թ. սկսած կրկնակի կրճատվել է, իսկ 2000-2014 թթ. ժամանակահատվածում բարելավված ախտորոշումն ու ժամանակին սկսված բուժումը 43 մլն կյանք են փրկել:
«Հիմա մենք գոնե կարող ենք պատկերացնել տուբերկուլոզի վերջը: Նախկինում մենք երբեւէ չէինք կարծում, թե կկարողանանք հասնել այս կետին», - ասել է USAID-ում համաշխարհային առողջապահության հարցերով ադմինիստրատորի օգնական Արիել Պաբլոս-Մենդեսը:
Այդուհանդերձ, չնայած բոլոր ջանքերին՝ 2014 թ. տուբերկուլոզը 1.5 մլն մարդու կյանք է խլել: Մասնագետների խոսքով սա ավելի շատ է, քան ՄԻԱՎ-ի խլած կյանքերը (1.2 մլն, որոնցից 400 000-ը ե՛ւ ՄԻԱՎ-ով էր հիվանդ, ե՛ւ տուբերկուլոզով):
05.11.2015 Կարդացեք նաև
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ