ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Նոր թեստը կկարողանա ճանաչել բոլոր գոյություն ունեցող վիրուսները. news.am
Ամերիկյան գիտնականները մշակել են նոր թեստ, որն ունակ է ախտորոշել բոլոր այն վիրուսները, որոնք ախտահարում են մարդկանց ու կենդանիներին: Նոր թեստը մշակել են Սենթ Լուիսում գտնվող Վաշինգթոնի համալսարանի գիտնականները:
Վիրուսների ախտորոշումը բավականին բարդ խնդիր է ու յուրաքանչյուր վիրուսի համար տարբեր թեստեր են կիրառվում: Դրանից շատերը բավարար զգայունություն չունեն՝ ցածր վիրուսային ծանրաբեռնվածությունները հայտնաբերելու համար, կամ էլ դրանք ուղղված են միայն այն վիրուսների ախտորոշմանը, որոնք վատ ինքնազգացողություն են առաջացնում:
«Նոր թեստի շնորհիվ այլեւս կարիք չկա իմանալու, թե հատկապես ինչ եք փնտրում,- հայտարարել է հետազոտության հեղինակ մանկաբուժության պրոֆեսոր Գրեգորի Տորխը,- Այն ընդգրկում է վիրուսների հսկայական ցանցը՝ հայտնաբերելով արյան մեջ թեկուզ շատ սահմանափակ քանակով առկա վիրուսները: Մենք կարծում ենք, որ նոր թեստը հատկապես օգտակար կլինի այն իրավիճակներում, երբ ստանդարտ թեստերից հետո ախտորոշումն անհասկանալի է մնում, կամ էլ` անհայտ ծագման համաճարակների ժամանակ»:
Նոր թեստը ստացել է ViroCap անվանումը, գենոմի սեքվենավորման միջոցով ունակ է ճանաչել այն վիրուսները, որոնք հնարավոր չէ հայտնաբերել ախտորոշման մյուս մեթոդներով: Հավաստիացնում են նաեւ, որ այն կարող է օգտագործվել մահացու վտանգավոր վիրուսների՝ այդ թվում Էբոլա տենդի եւ սուր շնչառական ախտանիշի կամ աղեստամոքսային ծանր ինֆեկցիաներ առաջացնող ռոտավիրուսի ու նորավիրուսի բռնկումների վաղ հայտնաբերման նպատակով:
Նոր թեստի զգայունությունը չի զիջում պոլիմերազային շղթայական ռեակցիայի՝ ՊՇՌ մեթոդին, որն ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում ու լայնորեն կիրառվում է կլինիկական լաբորատորիաներում: Բայց նույնիսկ ամենաթանկարժեք ՊՇՌ ախտորոշումով հնարավոր է միանգամից բացահայտել միայն 20 նման վիրուսներ:
06.10.2015 Կարդացեք նաև
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ