Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Հայտնաբերվել է առայսօր անհայտ վիրուս, որը փոխանցվում է արյան փոխներարկման ճանապարհով. news.am

Հայտնաբերվել է առայսօր անհայտ վիրուս, որը փոխանցվում է արյան փոխներարկման ճանապարհով. news.am

Ամերիկյան վարակաբանները՝ Կոլումբիական համալսարանից, մարդու արյան մեջ հայտնաբերել են առայսօր անհայտ վիրուս: Չնայած հայտնաբերված բջիջները նման են հեպատիտի բջիջներին, բայցևայնպես մասնագետները չեն պարզել դրանց ազդեցությունը տվյալ վարակը կրող մարդու վրա:

Նոր վիրուսը հայտնաբերվել է դոնորների արյան նմուշներում: Իր կառուցվածքով այն նման է հեպատիտ C-ի բջիջներին, նաև A պեգավիրուսին՝ անվնաս վիրուս, որը հայտնի է նրանով, որ բարձրացնում է ՄԻԱՎ հիվանդների դիմադրողականությունը: Դրա համար էլ նոր վիրուսն անվանել են հեպեգիվիրուս անվանումը (hepegivirus 1 կամ HHpgV-1), ասված է Միկրոկենսաբանների ամերիկյան միության mBio ամսագրի հրապարակման մեջ:

Վիրուսը հայտնաբերվել է միայն այն դոնորների մոտ, ովքեր կամավոր արյուն են հանձնել: Բայց HHpgV-1-ն հաճախ կա նաև այն մարդկանց հետազոտության արդյունքներում, ովքեր հիվանդ են հեմոֆիլիայով, որի պատճառով էլ  դոնորական արյան հաճախակի փոխներարկումների կարիք ունեն:

Գիտնականները դեռ պետք է մի հետազոտություններ իրականացնեն, որպեսզի պարզեն մարդու օրգանիզմում տվյալ վիրուսի առկայության հնարավոր հետևանքները: Սակայն կա կարծիք, որ այս բացահայտումը կարող է նույնիսկ օգտակար լինել՝ մի շարք այլ հիվանդությունների բուժման տեսակետից:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.forumdaily.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ