Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Հակաբիոտիկների նոր խումբը կարող է արդյունավետ լինել կայուն ոսկեգույն ստաֆիլակոկի դեմ պայքարում. news.am

Հակաբիոտիկների նոր խումբը կարող է արդյունավետ լինել կայուն ոսկեգույն ստաֆիլակոկի դեմ պայքարում. news.am

Virginia Polytechnic Institute and State University-ի գիտնականները հակաբիոտիկների նոր խումբ են մշակել, որոնք կարող են արդյունավետ լինել մեթիցիլինի նկատմամբ կայուն ոսկեգույն ստաֆիլակոկի դեմ, որը սովորական հակաբիոտիկներով հնարավոր չէ ոչնչացնել։

Նոր հակաբիոտիկները պարունակում են սինթետիկ իրիդիում, կոբալտ եւ այլ միացություններ, որոնք հեշտ չեն քայքայվում։ Ճիշտ է դեռ պետք է պարզել, արդյո՞ք անվտանգ են նման հակաբիոտիկները մարդկանց վրա կիրառելը։ Առայժմ գիտնականներն այն կիրառել են կենդանիների վրա, որոնց համար դեղը թունավոր չի եղել։ Հետո այն փորձարկել են լաբորատոր պայմաններում՝ մարդու բջիջների վրա, որի պարագայում նույնպես խնդիրներ չեն ծագել. հակաբիոտիկների նկատմամբ կայուն ստաֆիլակոկի մանրէները ոչնչացել են, և որևէ ազդեցություն առողջ բջիջների վրա չեն ունեցել։

Ներկայում գիտնականները ծրագրում են փորձարկել նոր հակաբիոտիկների մյուս հատկությունները. պետք է պարզել, թե որքանով են դրանք կայուն, ինչպես են բաշխվում ու կուտակվում հյուսվածքներում, արդյո՞ք թափանցում են արյան սպիտակ բջիջների մեջ ու ինչպես են յուրացվում օրգանիզմի կողմից։ Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, բացառված չէ, որ մոտ ապագայում մենք կայուն բակտերիաների դեմ նոր դեղորայք կունենանք։

Իրենց հետազոտության արդյուքների մասին գիտնականները հայտնել են Medicinal Chemistry Communications գիտական ամսագրում։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ