Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Անորակ պատվաստանյութը նպաստում է վիրուսի ավելի վատ տիպերի զարգացմանը. կենսաբաններ. 1in.am

Անորակ պատվաստանյութը նպաստում է վիրուսի ավելի վատ տիպերի զարգացմանը. կենսաբաններ. 1in.am

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոլեկուլյար կենսաբանության մասնագետները բացահայտել են տագնապահարույց ֆենոմեն։ Մի շարք անորակ պատվաստանյութեր ո՛չ միայն չեն օգնում օրգանիզմին հաղթահարելու ախտածին վիրուսները, այլև նպաստում են դրանց ավելի վտանգավոր ձևերի զարգացմանը։

Այդ մասին նշված է PLOS Biology ամսագրում տեղ գտած հոդվածում։ Փենսիլվանիայի նահանգի համալսարանի ներկայացուցիչ Էնդրյու Ռիդը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ու Եվրոպայում թռչնագրիպով վարակված թռչուններին ոչնչացնում են, իսկ վիրուսը չի կարողանում զարգանալ:

«Իսկ ահա, Հարավարևելյան Ասիայի բնակիչները փոխարենը պատվաստում են թռչուններին՝ օգտագործելով անորակ պատվաստանյութեր, ինչը կարող է նպաստել թռչնագրիպի ավելի մահաբեր ձևերի զարգացմանը»,- ասել է մասնագետը։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.onkonature.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ