Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Քաղցրի նկատմամբ սերը ՄԻԱՎ-ի «աքիլլեսյան գարշապարն է». գիտնականներ. 1in.am

Քաղցրի նկատմամբ սերը ՄԻԱՎ-ի «աքիլլեսյան գարշապարն է». գիտնականներ. 1in.am

Ամերիկյան վիրուսաբանները հայտնաբերել են մարդու իմունային անբավարարության վիրուսի ճակատագրական թերությունը. պարզվել է, որ ՄԻԱՎ-ի մասնիկների կազմավորման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ շաքարի մոլեկուլներ, որոնց իմունային բջիջներ մուտքի արգելափակման դեպքում բջիջները զրկվում են իրենց պատճենելու կարողությունից՝ ասվում է PLOS Pathogens ամսագրում տպագրված հոդվածում:

 

«ՄԻԱՎ-ը հրեշ է, որը մտնում է օրգանիզմ և հրամայում՝ կերակրիր ինձ: Այն գրավում է բջջի ամբողջ սննդային պաշարը»,- հայտնում է հոդվածի հեղինակ Հարրի Թեյլորը:

 

Թեյլորը և իր գործընկերները պարզել են, որ ՄԻԱՎ-ն իր կյանքի ցիկլը լրացնելու համար կարիք ունի մեծ քանակությամբ շաքարի, և սովորել են զրկել նրան դրանից՝ միաժամանակ չսպանելով օրգանիզմը և առանձին բջիջները: Գիտնականները դա արել են VU0359595 դեղի օգնությամբ, որը ստեղծվել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարելու նպատակով:

 

Ինչպես ենթադրում են գիտնականները, VU0359595 կարելի է օգտագործել այլ հակառետրովիրուսային դեղերի հետ ՄԻԱՎ-ի առավելագույն ճնշման համար՝ իջեցնելով վիրուսի մուտացիայի հաճախականությունը և երկարացնելով հիվանդների կյանքը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. buymore.pro
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ