Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Պատվաստանյութի մեկ չափաբաժինը կարող է մարդուն գրիպից պաշտպանել ամբողջ կյանքու՞մ. news.am

Պատվաստանյութի մեկ չափաբաժինը կարող է մարդուն գրիպից պաշտպանել ամբողջ կյանքու՞մ. news.am

Պատվաստանյութի ընդամենը մեկ չափաբաժինը կարող է մարդուն գրիպից պաշտպանել ամբողջ կյանքի ընթացքում, պնդում են անգլիացի եւ չին գիտնականները: Նրանք պարզել են, ինչպես են գրիպի վիրուսները սպանող CD8+T բջիջները հիշում գրիպի շտամերը եւ ոչնչացնում վիրուսները, հայտնում է Xinhua-ն:

 

Մի խումբ գիտնականներ Մելբուրնի եւ Ֆուդանի համալսարաններից համագործակցել են դեռեւս Չինաստանում 2013 թ. հոկտեմբերին թռչնագրիպի բռնկման ժամանակ: Այդ ժամանակ H7N9 վիրուսով վարակված մարդկանց 99 տոկոսը հայտնվեց հիվանդանոցում, 30 տոկոսը՝ մահացավ: Գիտնականները պարզեցին, որ այն մարդկանց մոտ, որոնց օրգանիզմը չէր կարող CD8+T բջիջները արտադրել, իմունիտետն անկարող էր դիմակայել վիրուսին, եւ նրանք մահանում էին:

 

Այդ ժամանակ նոր գաղափար ի հայտ եկավ՝ վերոնշյալ բջիջների հիման վրա ունիվերսալ պատվաստանյութ ստեղծել, որն ի զորու կլինի հաղթահարել ինչպես արդեն գոյություն ունեցող շտամերը, այնպես էլ նոր ձեւավորվող վիրուսները: Ընդ որում՝ հավանաբար, ալեւս պետք չէ պատվաստումներ անել յուրաքանչյուր տարի: Բացի այդ՝ կատարած աշխատանքը թույլ կտա բժիշկներին պարզել, թե որքան են ապաքինվելու շանսերը՝ պարզապես վերլուծելով նրա CD8+T բջիջները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. pediatriya.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ