Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Գիտնականներն առաջարկում են վարակները բուժել անվնաս մանրէներով. news.am

Գիտնականներն առաջարկում են վարակները բուժել անվնաս մանրէներով. news.am

Հակաբիոտիկների նկատմամբ կայուն Clostridium difficile (C.diff) մանրէներով շատերը վարակվում են հիվանդանոցներում: Սովորաբար այդպիսի մանրէները բուժվում են հակաբիոտիկներով, սակայն այժմ Loyola University Chicago Stritch School of Medicine-ի գիտնականներն առաջարկում են պայքարել դրանց դեմ այդ նույն բակտերիաների «անվնաս» տեսակների միջոցով:

 

Ամերիկյան գիտնականներն առաջարկում են հիվանդներին ներարկել C.diff-ի անվտանգ շտամերը, որոնք որեւէ տոքսին չեն արտադրում: Ավելի վաղ իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ անվտանգ մանրէները կանխում են վարակի կրկնումն ու զարգացումը: Անվտանգ այս մանրէները կանխում են վարակների կրկնվելու հավանականությունը ընդհուպ մինչեւ 5 տոկոս: Բուժման այս մեթոդի արդյունավետությունն արդեն ապացուցված է:

 

Հիշեցնենք, որ հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէները լուրջ խնդիրե են դարձել հիվանդանոցների համար: Ստացիոնարում գտնվելու ընթացքում հիվանդների 5-12 տոկոսը վարակվում են դրանցով:

 

C.diff-ով վարակման հետեւանքները կարող են շատ լուրջ լինել՝ ընդհուպ միչեւ պսևդոմեմբրանոզ էնտերոկոլիտ եւ տոքսիկ մեգակոլոն, որոնք վիրահատություն են պահանջում եւ նույնիսկ կարող են մահացու լինել: 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. read1news.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ