Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Գիտնականները փոխպատվաստվող սարք են ստեղծել ՄԻԱՎ կանխարգելման համար. news.am

Գիտնականները փոխպատվաստվող սարք են ստեղծել ՄԻԱՎ կանխարգելման համար. news.am

Մաշկի տակ տեղադրվող նոր սարքավորումն օրգանիզմն ապահովում է հակառետրովիրուսային նյութերով, որոնք օգնում են կանխարգելել ՄԻԱՎ-ը: Համապատասխան հոդվածը լույս է տեսել Antimicrobial Agents andChemotherapy ամսագրում:

 

Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, հակառետրովիրուսային թերապիան թույլ է տալիս կասեցնել ՄԻԱՎ-ը եւ նվազեցնել դեղամիջոցների նկատմամբ կայունության զարգացման հավանականությունը: Սակայն շատ հիվանդների համար դժվար է այս թերապիաներին հետեւելը, հատկապես, եթե դրանք մի քանիսն են: Այդպիսի հիվանդներին շատ պետք կգա Oak Crest Institute of Science-ի գիտնականների ստեղծած սարքավորումը:

 

ՄԻԱՎ-ով վարակման հավանականությունը հատկապես բարձր է, այսպես կոչված, ռիսկային պոպուլյացիաներում՝ օրինակ, Աֆրիկայի մի շարք երկրներում, որտեղ հիվանդների կյանքի տեւողությունը նվազել է՝ հասնելով 40 տարեկանի: Որոշ երկրներում ՄԻԱՎ-ի դեմ դեղորայք գտնելը դժվար է, մյուսներում՝ ավելի դյուրին, սակայն թերապիայի պահպանման խնդիրն արդիական է ամենուրեք:

 

Ինչպես նշեց Oak Crest Institute of Science նախագահը, գիտնականների ստեղծած սարքավորումը կարող է օգնել լուծել այս խնդիրը: Այս սարքավորումը (40 մմ երկարություն, 2 մմ հաստություն) ծածկված է FDA կողմից օգտագործման թույլտվություն ստացած սիլիկոնով: Այն իմպլանտվում է նախաբազկի մեջ եւ օրգանիզմին ապահովում տենեֆովիր ալեֆենամիդի (TAF) անհրաժեշտ չափաբաժնով:

 

Սարքավորման անվտանգությունը ստուգելու նպատակով գիտնականները տեղադրել են այն մի քանի շների մաշկի տակ եւ 40 օրվա ընթացքում հետեւել կենդանիների ինքնազգացողությանը, արյան ու պլազմայի անալիզներ իրականացնում: Ընդ որում՝ շները մարդու համար նախատեսված դեղորաքյի չափաբաժնից 30 անգամ ավելի մեծ չափաբաժին էին ստանում:

 

Այժմ գիտնականները ցանկանում են այնպիսի իմպլանտ ստեղծել, որը կաշխատի 6-12 ամսվա ընթացքում: 4-5 տարի անց նրանք պլանավորում են դիմել FDA եւ կլինիկական փորձարկումներ սկսել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. doctorpiter.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ