ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը կարող է կանխարգելել քաղցկեղը. news.am
Պապիլոմավիրուսի դեմ պետք է պատվաստվեն ո՛չ միայն աղջիկները, այլ նաեւ տղաները, պնդում են կանադացի գիտնականները: Այս պատվաստումը կարող է կանխարգելել քաղցկեղի բազմաթիվ տեսակներ:
Մարդու պապիլոմավիրուսի ազդեցությունն արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման վրա վաղուց է հայտնի եւ ապացուցված: Սակայն Տորոնտոյի համալսարանի մասնագետները պնդում են, որ տղամարդիկ կանանցից երեք անգամ ավելի հաճախ են կոկորդի քաղցկեղի զոհ դառնում, որը եւս կապված է նշյալ վիրուսի հետ: Նրանք կարծում են նաեւ, որ պապիլոմավիրուսի դեմ պատվաստելն այս դեպքում կարող է նույն արդյունավետությամբ կանխարգելել քաղցկեղն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ:
Այդ պատճառով պետք է պատվաստվեն սեռահասունացման փուլ մտնող բոլոր տղաները: Որոշ երկրներում՝ ներառյալ Մեծ Բրիտանիան ու Կանադան, պապիլոմավիրուսի դեմ պատվաստումն անվճար է իրականացվում՝ պետության հաշվին: Նշենք, այս վիրուսի դեմ պատվաստվելը բավական թանկ հաճույք է, սակայն հետազոտության հեղինակները համոզված են, որ ծախսած միջոցները ապագայում կհատուցվեն պահպանված կյանքերի ավելի մեծ եւ կոկորդի քաղցկեղով հիվանդների ավելի փոքր թվով:
Պապիլոմավիրուսն, ի դեպ, ազդում է ո՛չ միայն կոկորդի քաղցկեղի զարգացման վրա: Այն երբեմն կարող է տղամարդկանց մոտ առնանդամի եւ ուղիղ աղիքի քաղցկեղի պատճառ դառնալ: Հետազոտության հեղինակները վիճակագրական մոդել են մշակել՝ վերհանելու համար տղաների շրջանում պապիլոմավիրուսի պատվաստանյութի օգտագործման արդյունքները: Պարզվեց, որ պատվաստումը փրկում է հազարավոր կյանքեր եւ միլիարդավոր դոլարներ: Գիտնականների համոզմամբ՝ պատվաստումը տղամարդկանց շրջանում կբարելավի նաեւ բնակչության պաշտպանվածության մակարդակը, քանի որ պապիլոմավիրուսը տղամարդկանցից կարող է փոխանցվել նաեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:
15.04.2015 Կարդացեք նաև
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ