Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Ամերիկացիները ՄԻԱՎ-ի դեմ նոր պատվաստանյութ են մշակում. news.am

Ամերիկացիները ՄԻԱՎ-ի դեմ նոր պատվաստանյութ են մշակում. news.am

Նյու Յորքի Rockefeller University-ի գիտնականները աշխատում են ՄԻԱՎ-ի դեմ նոր պատվաստանյութի վրա, որն ակտիվորեն գրոհում է վիրուսը սինթետիկ հակամարմինների միջոցով: Այս պատվաստանյութը հիվանդության դեմ պայքարի նոր հեռանկարներ է բացում:

 

Նոր տեխնոլոգիան, գիտնականների խոսքով, կարող է օգտագործվել ո'չ միայն բուժման, այլ նաեւ կանխարգելման համար: Պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները ցույց են տվել, որ այն նվազեցնում է արյան մեջ վիրուսի պարունակության մակարդակը 300 անգամ:

 

Պատվաստված ՄԻԱՎ  վարակակիրների արյան մեջ վիրուսի պարունակությունը նվազում է մինչեւ աննշան մակարդակ: Գիտնականները կարծում են, որ պատվաստանյութը կարող է նոր հիմք դառնալ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի եւ դրա կանխարգելման համար: Պատվաստանյութում առկա հակամարմինները կասեցնում են վիրուսի ռեցեպտորների սպիտակուցները, որոնց միջոցով էլ տեղի է ունենում վարակը:

 

Վարակված մարդու արյան մեջ մշտապես պայքար է գնում վիրուսի եւ իմունային համակարգի միջեւ: Օրգանիզմն անընդհատ նոր հակամարմիններ է արտադրում վիրուսի դեմ պայքարելու համար, իսկ վիրուսը մուտացիաներ է ապրում՝ իմունային համակարգին դիմակայելու համար, ինչը նրան թույլ է տալիս միշտ մեկ քայլ առաջ լինել: Գիտնականները կարծում են, որ սինթետիկ հակամարմինների օգտագործումը, որոնք միանում են վիրուսի արտաքին մեմբրանին, կարող է ապահովել այլընտրանքային բուժում՝ համակցվելով բուժման գոյություն ունեցող մեթոդների հետ:

 

Մասնագետների խոսքով՝ շուտով հասանելի կլինի պատվաստանյութի ո՛չ միայն կանխարգելիչ, այլ նաեւ թերապեւտիկ տարբերակը, որը հնարավոր կլինի օգտագործել ՄԻԱՎ-ի ե՛ւ բուժման, ե՛ւ կանխարգելման համար: Նախկինում գոյություն ունեցող հակամարմինները, որոնք փորձարկվել են մարդկանց վրա, այդքան էլ տպավորիչ արդյունքներ չեն արձանագրել: Սակայն ամերիկացի գիտնականներն այժմ օգտագործում են հակամարմինների սկզբունքորեն նոր գեներացիա, որը կարող է պայքարել վիրուսի բազմաթիվ շտամների դեմ: Հետազոտությունները ցույց են տվել, որ նոր պատվաստանյութն ի զորու է դիմակայել վիրուսի 237 շտամից 195-ին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. timeshighereducation.co.uk
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ