Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Առաջին անգամ կլոնավորման միջոցով ստացվել է հիվանդի արյան մեջ ՄԻԱՎ-ը ճնշող հակամարմին. 1in.am

Առաջին անգամ կլոնավորման միջոցով ստացվել է հիվանդի արյան մեջ ՄԻԱՎ-ը ճնշող հակամարմին. 1in.am

Հակամարմինները, որ ստեղծվել են ամերիկացի ու գերմանացի բժիշկների կողմից հիվանդների արյան մեջ ՄԻԱՎ-ը ճնշելու նպատակով, ցույց են տվել խոստումնալից արդյունքներ: Ընդ որում՝ մարդկանց վրա առաջին փորձարկումների ժամանակ դրանք չեն տվել ուժեղ կողմնակի ազդեցություն:

 

Այսօր գոյություն ունեցող դեղամիջոցները կարող են միայն զսպել մահացու վիրուսի տարածումը՝ թույլ չտալով վարակին ակտիվորեն զարգանալ մարդու օրգանիզմում:

 

Մոլեկուլը, որը ստացել է 3BNC117 անվանումը, ստացվել է հակամարմնից կլոնավորման ճանապարհով, որը գոյանում է միայն ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց ընդամենը 1%-ի մոտ՝ հայտնում է Nature ամսագիրը:

 

«Կարևոր է, որ այդ հակամարմիններն ակտիվ են ՄԻԱՎ-ի 80 տոկոս շտամների դեպքում ու աչքի են ընկնում հզոր ազդեցությամբ»,- պատմում է Նյու Յորքի Ռոքֆելլերի համալսարանի աշխատակից, հետազոտության ղեկավար Մարինա Կեսկին:

 

Փորձարկումները ցույց են տվել, որ 3BN117 հակամարմինը արդյունավետ է ՄԻԱՎ-ի 237 մարմիններից 195-ի դեմ:

 

Գիտնականները դեղամիջոցը նշանակել են 29 կամավորի:

 

Համաձայն վիճակագրության՝ այսօր ԱՄՆ-ում կա 1.2 մլն ՄԻԱՎ վարակակիր: Ամեն օր նրանք ընդունում են հակառետրովիրուսային դեղամիջոցներ, որոնք միայն զսպում են վիրուսի տարածումը, սակայն չեն ոչնչացնում:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ