Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Ինչպե՞ս է մեր իմունային համակարգը պաշտպանում օրգանիզմը տուբերկուլոզից. news.am

Ինչպե՞ս է մեր իմունային համակարգը պաշտպանում օրգանիզմը տուբերկուլոզից. news.am

Մարդու արյան սպիտակ բջիջներ ներառող հյուսվածքների հատուկ մոդելի  միջոցով Օհայոյի համալսարանի մասնագետները ցույց են տվել, ինչպես է մեր իմունիտետը պաշտպանում տուբերկուլոզի լատենտ կամ ախտանիշներ չունեցող տարբերակով տառապող մարդկանց օրգանիզմը վարակի ակտիվ դրսեւորումից: Մոդելը նաեւ ցույց է տալիս, թե ինչպես են տուբերկուլոզի որոշ միկոբակտերիաներ ճանապարհներ գտնում իմունային համակարգը շրջանցելու համար, եւ թե ինչպես է թաքնված ինֆեկցիան վերածվում ակտիվ հիվանդության:

 

Իրենց հետազոտությունում գիտնականները մարդու բջիջներ են օգտագործել՝ իմունային ռեակցիայի մոդել ստեղծելու համար: Իսկ այդ ռեակցիան դրսեւորվում է նրանով, որ իմունային բջիջները հավաքվում են միկոբակտերիաների կուտակումների շուրջ՝ ստեղծելով գրանուլոմաներ: Գիտնականներին հաջողվել է վերստեղծել գրանուլոմաների կառուցվածքը մանրէները լատենտային տուբերկուլոզ ունեցող եւ չունեցող մարդկանց արյան սպիտակ բջիջներին ավելացնելու միջոցով: Լատենտային ինֆեկցիա ունեցող մարդկանց բջիջները սկսում էին գրանուլեմաներ արտադրել վարակումից 4 օր անց, այնինչ վարակվածություն չունեցող մարդկանց իմունային բջիջներին ավելի շատ ժամանակ էր պետք՝ ավելի փոքր չափսերի գրանուլեմաներ արտադրելու համար:

 

Ինֆեկցիա չունեցող մարդկանց հյուսվածքների նմուշների համեմատ՝ լատենտային ինֆեկցիա ունեցող մարդկանց իմունային բջիջների ձեւավորած գրանուլեմաներն ավելի արդյունավետ էին պայքարում տուբերկուլոզի դեմ: Մասնավորապես՝ ավելի մեծ քանակությամբ իմունային բջիջներ էին ակտիվացել, եւ այդ բջիջներն ավելի վստահ էին վերահսկում բակտերիալ վտանգները: Դրանք մի քանի պաշտպանիչ սպիտակուց էին ստանում, որոնք կարեւոր են իմունային ռեակցիայի համար:

 

Սակայն իմունային բջիջների ակտիվության բարձր մակարդակն իր բացասական կողմերն էլ ունի: Տւոբերկուլոզի միկոբակտերիաները այնպիսի գեներ են ակտիվացնում, որոնք թույլ են տալիս դրանց ադապտացվել, ազդել նյութափոխանակության վրա՝ երկարատեւ գոյության պայմաններ ստեղծելով:

 

«Այս հետազոտությունը կարող է օգնել հասկանալու, ինչպես է լատենտային ինֆեկցիա ունեցող մարդկանց մոտ աճում հիվանդության հետագա ակտիվացման հավանականությունը», - նշում է հետազոտության առաջատար հեղինակ Լարրի Շլեզինգերը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ