Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Նոր թեստը կօգնի կրճատել հակաբիոտիկների օգտագործումը. news.am

Նոր թեստը կօգնի կրճատել հակաբիոտիկների օգտագործումը. news.am

Արյան նոր թեստը, որը երկու ժամվա ընթացքում թույլ է տալիս որոշել, թե ինչով է պայմանավորված ինֆեկցիան՝ վիրուսով թե բակտերիայով, թույլ կտա խուսափել հակաբիոտիկների ընդունումից այն դեպքերում, երբ դրանք պետք չեն կամ նույնիսկ վտանգավոր են: Ինչպես հայտնում է BBC-ն, այժմ կա թեստի լաբորատոր տարբերակը միայն, սակայն գիտնականները աշխատում են նաեւ պորտատիվ տարբերակի վրա:

 

Գաղտնիք չէ, որ երբեմն դժվար է որոշել՝ ինչն է ինֆեկցիայի պատճառը: Արյան հետազոտությունը, իհարկե, օգնում է, սակայն երբեմն վիրուսները, բակտերիաները, վնասվածքներն ու քաղցկեղը կարող են միեւնույն էլեմենտներն արտադրել: Այսինքն՝ հետազոտության պատասխանը ճշգրիտ չի լինի: Այս ամենի հետեւանքով տեղի է ունենում հակաբիոտիկների անհիմն օգտագործում, որն էլ վտանգավոր է նրանով, որ կարող է դեղորայքի նկատմամբ վիրուսների եւ բակտերիաների կայունություն զարգանալ:

 

Իսրայելական գիտնականները եւ MeMed ընկերությունը պնդում են, որ նրանց նոր թեստը գլխիվայր կարող է շրջել դեղորայքային թերապիան: Փորձագետները վերլուծել են ինֆեկցիայի կասկածանքով հետազոտվող հիվանդների արյան շուրջ 300 նմուշ: Դեպքերի մեծամասնությունում թեստը ճշգրիտ որոշել է՝ բժիշկները գործ ունեն բակտերիա՞լ, թե՞ վիրուսային ինֆեկցիայի հետ: Բանն այն է, որ բակտերիաներն ու վիրուսներն ակտիվացնում են տարբեր սպիտակուցային ճանապարհներ մեր մարմնում: Հենց այս գործոնի նկատմամբ է զգայուն թեստը: Օրինակ, TRAIL սպիտակուցը շատ ակտիվ է վիրուսային ինֆեկցիայի դեպքում: Գիտնականներն այս թեստում ներառել են այս սպիտակուցի եւ երկու այլ սպիտակուցների հանդեպ զգայուն էլեմենտները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. uroweb.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ