Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Գիտնականները հեղափոխական բացահայտում են արել, որը կարող է փրկել մաշկի ալերգիայից, վարակից և քաղցկեղից. tert.am

Գիտնականները հեղափոխական բացահայտում են արել, որը կարող է փրկել մաշկի ալերգիայից, վարակից և քաղցկեղից. tert.am

Փորձագետների միջազգային խումբը, ովքեր հետազոտում են մարդկային մաշկը, հայտնագործություն է արել, որը կարող է օգնել ձերբազատվել ալերգիայից, վարակներից և քաղցկեղից:

 

Ինչպես գրում է Meddaily-ն` Radio Australia-ին հղումով, Հարվարդի, Մելբուռնի  և Մոնաշի համալսարանների գիտնականներն ստացել են մաշկի բարձր ճշգրտության պատկերներ: Նրանց հետաքրքրում էր` ինչպես է իմունային համակարգը բացահայտում լիպիդները, որոնք կարող են վկայել վարակի առկայության մասին:

 

Քաղցկեղի բջիջիները, բակտերիաները և ալերգիաները իրենց հետ տարբեր տեսակի լիպիդներ են բերում: Մաշկի մեջ առկա մոլեկուլները հայտնաբերում են այդ լիպիդները և զգուշացնում իմունային համակարգին հնարավոր վտանգի մասին: Գիտնականներին հաջողվել է որոշել մի շարք լիպիդների կառուցվածքը: Նրանց հաջողվել է ուսումնասիրել իմունային համակարգի փոխհամագործակցությունը  տվյալ լիպիդների հետ:

 

Ուսումնասիրված լիպիդները  կարելի է կիրառել հակաքաղցկեղային դեղամիջոց ստեղծելու համար, ինչի համար անհրաժեշտ է լիպիդների ճիշտ մշակումը իմունիտետի ակտիվացման նպատակով:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. medvesti.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ