Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Մալարիայի մակաբույծը փոփոխվում է եւ դիմացկունություն ձեռք բերում հիմնական դեղամիջոցի հանդեպ. news.am

Մալարիայի մակաբույծը փոփոխվում է եւ դիմացկունություն ձեռք բերում հիմնական դեղամիջոցի հանդեպ. news.am

Հարավ-Արեւելյան Ասիայում մալարիայի մակաբույծները բուժման հանդեպ կայունություն են ձեռք բերել, եւ դրանց տարածվելու սպառնալիքներ կան: Գիտնականները պարզել են մակաբույծի գենոմի մուտացիաները, որոնք կապված են արտեմիզինին հակամալարիական հիմնական դեղամիջոցով բուժման հանդեպ կայունության հետ: Գենետիկ դիմացկունության վերաբերյալ գիտական հոդվածը հրապարակվել է Nature Genetics պարբերականում:

 

Երբ մշակվել է հակամալարիական առաջին դեղամիջոցը (քլորոքին), հետազոտողները համոզված էին, որ հիվանդությունը հնարավոր կլինի լիկվիդացնել մեկ տարվա ընթացքում: Բայց դեղամիջոցը շատ արագորեն գրեթե անօգտակար է դարձել, քանի որ մակաբույծը կայունություն է ձեռք բերել դրա հանդեպ: Ընդ որում, մակաբույծները դեղամիջոցի հանդեպ կայունություն են ցուցաբերել Կամբոջիայի եւ Թայլանդի սահմանին, իսկ այնուհետեւ տարածվել ողջ Ասիայում եւ Աֆրիկայում:

 

Հիմա նմանատիպ մի բան էլ արդեն ուրիշ դեղամիջոցի՝ արտեմիզինի հետ է տեղի ունենում: Կայունության դեպքերը գրանցվել են Թայլանդում, Կամբոջայում, Լաոսում, Վիետնամում եւ Մյանմայում:

 

Մալարիական մակաբույծի գեներում մուտացիաները պարզելու համար գիտնականների միջազգային խումբը վերլուծել է Ասիայի եւ Աֆրիկայի 15 վայրերից հավաքած 1612 նմուշ: Պարզվել է՝ կայունությունն ուղղակիորեն կախված է kelch13 անվամբ գենի մուտացիայից: Բայց դրա կողքին հայտնաբերվել է եւս չորս մուտացիա, որոնք գործում են kelch13 մուտացիայի հետ միավորված:

 

Գիտնականները վախենում են, որ դիմացկունությունը կարող է վերջնական արդյունքում տարածվել Սահարայից դեպի հարավ, եթե ժամանակին կանգ չառնի: ԱՀԿ-ի տվյալներով այս տարածաշրջանում մալարիայից մահացությունների քանակը 2000 թվականից կրկնակի է աճել: 2013 թ.  ամբողջ աշխարհում մալարիայից մահացել է գրեթե 600 հազար մարդ, որոնց մեծամասնությունը աֆրիկացի երեխաներ են եղել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. doribax.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ