Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Նոր դեղամիջոցն արդյունավե՞տ է ՄԻԱՎ-ի բուժման համար. news.am

Նոր դեղամիջոցն արդյունավե՞տ է ՄԻԱՎ-ի բուժման համար. news.am

Ռոքֆելերի համալսարանի եւ Aaron Diamond AIDS Research Center-ի հետազոտողներին հաջողվել է ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նոր դեղամիջոց մշակել:

 

Մեր օրերում ՄԻԱՎ-ի վարակների բուժման համար կիրառվում է հատուկ հակառետրովիրուսային թերապիա, որը բարելավում է հիվանդի կյանքի որակը եւ նրան թույլ չի տալիս մյուսներին եւս վարակել: Սակայն խնդիրն այն է, որ այդ դեղամիջոցները պետք է անընդհատ ընդունել՝ բաց չթողնելով ոչ մի հաբ, որը շատ հիվանդների համար գրեթե անհնար է: Cabotegravir կոչվող նոր դեղամիջոցը կարող է լուծել այս խնդիրը, քանի որ կարիք չկա այն ամեն օր ընդունել. բավական է միայն երեք ամիսը մեկ ներարկում կատարել:

 

ՄԻԱՎ-ը բոլոր վիրուսների նման զարգանում է՝ ինքն իրեն բազմացնելով եւ, այպիսով, մեր մարմնի բջիջները վերածելով ՄԻԱՎածին փոքրիկ գործարանների:

 

Հակառետրովիրուսները միջամտում են ՄԻԱՎ-ի բազմապատկվելու կարողությանը: Դեղամիջոցներն օգտագործվում են ոչ միայն ՄԻԱՎ-ի վիրուսն այսպես ասած «վախի մեջ պահելու համար», այլեւ կարող են կանխարգելիչ միջոց լինել այն մարդկանց համար, ովքեր վիրուսով վարակվելու մեծ հավանականություն ունեն: ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ավելի քան քսան հաստատված հակառետրովիրուսային դեղամիջոցներ գոյություն ունեն, եւ հենց որ հիվանդն անցում է հակառետրովիրուսային ռեժիմին, դա ամենալավ տարբերակն է, որից նա կարող է կառչել: Դժբախտաբար, սա շատերի համար դժվար է, բայց հետազոտողները պնդում են, որ Cabotegravir-ը կարող է լուծել այդ խնդիրը:

 

Նոր հետազոտության համաձայն՝ Cabotegravir-ի թիրախը ֆերմենտն է, որը ՄԻԱՎ-ի վիրուսն օգտագործում է ինքն իրեն բջջային գենոմի մեջ ինտեգրելու համար: Նոր դեղամիջոցի առավելությունն այն է, որ նա գործում է ամիսներ շարունակ։

 

Հետազոտության մասնակից,  պրոֆեսոր Մարտին Մարկովիցի խոսքով այս պահին հավանականության ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ դեղամիջոցը փորձարկման երկրորդ փուլն է անցնում: Եթե այն հաջողությամբ ավարտվի, դեղամիջոցը կփորձարկվի բարձր ռիսկայնության խմբին պատկանող մարդկանց շրջանում: Թեստերը ցույց են տվել նաեւ, որ Cabotegravir-ի ներարկումները 90 տոկոսով արդյունավետ են պաշտպանել կապիկներին ՄԻԱՎ-ի նման վիրուսի հեշտոցային փոխանցումից նույնիսկ կրկնվող բարձր չափաբաժինների դեպքում:

 

«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու ցույց տալու համար, որ այս դեղամիջոցն օգնում է կանխել ՄԻԱՎ-ը: Մեր հույս այն է, որ այն մի օր կարող ենք առաջարկել բարձր սպառնալիքի տակ գտնվող թե´ կանանց, թե´ տղամարդկանց՝ որպես ՄԻԱՎ-ի կանխարգելման լրացուցիչ տարբերակ»,-նշել է Մարկովիցը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. fainaidea.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ