Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Գիտնականները գտել են Էբոլայի ընթացիկ բռնկման հնարավոր աղբյուրը. news.am

Գիտնականները գտել են Էբոլայի ընթացիկ բռնկման հնարավոր աղբյուրը. news.am

Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի ընթացիկ համաճարակի աղբյուրը, հնարավոր է, չորացած ծառն է եղել, որի շուրջ խաղացել են երեխաները, եւ որը չղջիկների սիրելի վայրն է եղել:

 

Ծառն աճել է Մելիանդու գվինեական գյուղում, որտեղ եւ հավանաբար ծնվել է վիրուսային մահացու հիվանդությունը: Տվյալ վարկածի ապացուցումը բարդացնում է այն փաստը, որ ծառն այրել են, նախքան հետազոտողները կժամանեին այդ վայր իրենց ենթանդրությունները հաստատելու համար:

 

2013 թ. դեկտեմբերին Մելիանդուում երկու տարեկան երեխա է մահացել խորհրդավոր հիվանդությունից (դեպք S1): Շուտով վարակվել են նրա քույրը, մայրը եւ տատիկը: Սակայն թե ինչպես է վարակվել երեխան, դեռ հանելուկ է մնացել:

 

Արեւմտյան Աֆրիկայում նախքան ընթացիկ բռնկումը Էբոլա տենդով մարդու վարակման միայն մեկ դեպք է հայտնի եղել: Մարդու՝ այդ հիվանդությամբ հիվանդանալու բռնկումներն այլ վայրերում կապված են եղել վայրի բնության՝ այծքաղների, գորիլաների եւ շիմպանզեների հետ: Ոչ ոք չգիտի՝ հատկապես որ կենդանիներն են Էբոլա վիրուսի համար բնական ռեզերվուարներ դառնում, բայց չղջիկները գլխավոր կասկածյալներն են: Իսկ Գվինեայի բնակիչները հաճախ են չղջիկներ որսում եւ դրանց օգտագործում իրենց սննդի մեջ:

 

2014 թ. մարտին հիվանդության բռնկումը որպես Էբոլա տենդ դասակարգելուց ի վեր Բեռլինի Ռոբերտ Կոխի ինստիտիուտից համաճարակաբան Ֆաբիան Լինդերցն (Fabian Leendertz) ուղեւորվել է Գվինեայի հարավ-արեւելք՝ վայրի բնության մեջ գտնելու բռնկման ապացույցները:

 

Լինդերցը երեք գերմանացի անասնաբույժների եւ յոթ գվինեացի մասնագետների հետ տարածաշրջանի վայրի բնության մեջ 4 շաբաթ է անցկացրել: Բայց հետազոտոները կենդանիների՝ Էբոլա տենդից մահանալու ոչ մի ապացույց չեն գտել: Նաեւ ուսումնասիրված թվով 169 13 տեսակի չղջիկի մոտ չի հայտնաբերվել վիրուսային վարակի ոչ մի ապացույց: Եվ միայն Մելիանդու կատարած այցելությունն է նոր ինտրիգային տեղեկատվություն մատուցել:

 

Այնտեղ գիտնականները գետի երկայնքով տրորված ճանապարհի կողքին մեծ կոճղ են հայտնաբերել: Այդ վայրը ընդամենը 50 մետր հեռավորության վրա է գտնվել այն տնից, որտեղ ապրել է առաջին վարակված տղան: Բնակիչները պատմել են հետազոտողներին, որ երեխաները հաճախ են խաղացել ծառի փչակում բնակվող չղջիկների հետ: 2014 թ. մարտի 24-ին ծառն այրել են:

 

Ծառի շուրջ գտնվող մոխրի մեջ հետազոտողները հայտնաբերել են Կենտրոնական եւ Արեւմտյան Աֆրիկայում լայնորեն տարածված անգոլական բուլդոգ չղջիկների (Mops condylurus) ԴՆԹ-ն:

 

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ այդ տեսակը ողջ է մնում Էբոլա տենդով վարակվելուց հետո: Տղան կարող էր վարակվել վիրուսով՝ խաղալով ծառի փչակում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.bbcimg.co.uk
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ