Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Մինչեւ 2050թ. մանրէներից մահացության մակարդակը կարող է անգամ քաղցկեղից զոհերի թիվը գերազանցել. news.am

Մինչեւ 2050թ. մանրէներից մահացության մակարդակը կարող է անգամ քաղցկեղից զոհերի թիվը գերազանցել. news.am

Հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների տարեկան զոհերի թիվն ամբողջ աշխարհում մինչեւ 2050թ. կարող է 10 միլիոնի հասնել: Այս եզրահանգմամբ, զարգացման բոլոր հնարավոր սցենարների մոդելավորմամբ, բրիտանացի գիտնականներն են հանդես եկել: 

 

Միջոցներ չձեռնարկելու պարագայում մինչեւ 21-րդ դարի կեսերը մանրէներից մահացության մակարդակը կարող է նույնիսկ քաղցկեղից զոհերի թիվը գերազանցել: Ներկայումս դրանք տարեկան 700 հազար մարդու մահվան պատճառ են դառնում, հաղորդում է BBC-ն:

 

Վերլուծությունը RAND եւ KPMG ընկերությունների կողմից իրականացված հետազոտությունների հիման վրա մոդելավորված սցենարներից է բխել: Հիշյալ կազմակերպությունների աշխատակիցները պարզել են, որ առաջիկայում աղիքային ցուպիկի, մալարիայի եւ տուբերկուլոզի՝ հակաբիոտիկների դեմ անընկալունության նշանակալի աճ կարող է գրանցվել:

 

Տնտեսագետ Ջիմ Օ’Նիլը, հակաբիոտիկների նկատմամբ անընկալունության խնդրի ուսումնասիրություն նախաձեռնելով, եկել է այն եզրահանգման, որ նոր սպառնալիքի դեմ հակադրության միջոցների փնտրտուքը համաշխարհային տնտեսության վրա 100 տրլն դոլար կարող է նստել:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ