ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Գիտնականները ՄԻԱՎ-ի ինքնաբուխ «բուժման» մեխանիզմն են հայտնաբերել. news.am
Մի խումբ ֆրանսիացի գիտնականներ երկու ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց կողմից կիրառվող «ինքնաբուխ բուժման» գենետիկ մեխանիզմի բացահայտման մասին են հայտարարել՝ համոզմունք հայտնելով, որ նոր ռազմավարությունը կարող է նույնիսկ ՁԻԱՀ-ի ոչնչացման միջոց ծառայել: Այդուհանդերձ, Medical Observer-ի հաղորդմամբ, բազմաթիվ փորձագետներ «արտահայտությունները զգուշամտորեն ընտրելու» հորդոր են հղել գիտնականներին:
Հաղորդվում է, որ եզրահանգման համար հիմք ծառայած հետազոտությունը ՄԻԱՎ-ով վարակված, բայց երբեք ՁՒԱՀ-ի ախտանշաններ չդրսեւորած երկու հիվանդների նկատմամբ են իրականացվել: Գիտնականներին հաջողվել է վիրուսի գենետիկ կոդի փոփոխման միջոցով, դրա ապաակտիվացման, բայց ոչ՝ իմունային բջիջներից հեռացման մեխանիզմը բացահայտել: Գենետիկ մուտացիան, ըստ ամենայնի, APOBEC անվամբ հայտնի էնզիմների ազդեցությամբ է իրականացվում:
«APOBEC-ի խթանումը նոր հեռանկարներ է բացում՝ հիվանդության բուժման համար», - նշել են Ֆրանսիայի առողջության եւ բժշկական հետազոտությունների ինստիտուտը (Inserm) ներկայացնող գիտնականները՝ համատեղ հայտարարության տեքստում:
Որոշ փորձագետներ, այդուհանդերձ, հետազոտության արդյունքները «ոչ համոզիչ» են գնահատում:
«Եթե դա, որպես հիպոթեզ, գրասեղանիս գտնեի, անկեղծ ասած, անմիջապես աղբամանն էի նետելու», - նշել է Նոթինգհեմի համալսարանի մոլեկուլյար վիրուսաբանության ամբիոնի պրոֆեսոր Ջոնաթան Բոլը՝ պնդելով, թե գիտահետազոտական խմբի անդամները գործառնական բուժման որեւէ «վկայություն» չեն ներկայացրել:
ՄԻԱՎ-ը մարդու իմունային համակարգի CD4 բջիջների վերածրագրավորման միջոցով է բազմանալու հնարավորություն գտնում: Այդուհանդերձ, որոշ մարդկանց, ովքեր վարակվածների մեկ տոկոսից էլ քիչ բաժինն են կազմում, հաջողվում է վիրուսի բազմացմանը դիմակայել եւ այն կլինիկական պայմաններում ոչ ախտորոշելի մակարդակի վրա պահել: Այդ մարդիկ «էլիտար վերահսկիչներ» անվամբ են հայտնի, թեեւ դեռեւս պարզ չէ, թե ինչ մեխանիզմներ են նրանց օրգանիզմում կիրառվում՝ վիրուսը վերահսկողության տակ պահելու համար:
Ֆրանսիացի գիտնականների նախաձեռնությունը ստացած հետազոտությունը երկու այդպիսի՝ համապատասխանաբար 1985 եւ 2011թթ.-ին ՄԻԱՎ-ով ախտորոշված 57 եւ 23 տարեկան անձանց նկատմամբ են իրականացվել: Այդ մարդիկ մինչ այժմ էլ շարունակում են վարակակիր համարվել, սակայն վիրուսի առկայությունը նրանց մոտ հնարավոր չէ արյան ստանդարտ հետազոտությամբ հայտնաբերել:
Գիտահետազոտական խմբի անդամները պարզել են, որ վիրուսի՝ բազմանալու կարողությունից զրկված լինելու պատճառը դրա գենետիկ կոդի՝ տվյալ մարդկանց օրգանիզմում տեղի ունեցած փոփոխություններն են: Գիտնականների համոզմամբ, երեւույթի պատասխանատուն մարդու եւ վիրուսի միջեւ տեղի ունեցած ինքնաբուխ էվոլյուցիան է՝ գործընթաց, որն «էնդոգենիզացիա» անվամբ է հայտնի եւ նախկինում էլ բազմաթիվ վիրուսների չեզոքացման միջոց է ծառայել:
Նմանատիպ գործընթաց նաեւ կոալաների մոտ է նկատվում. վերջիններս ՁԻԱՀ-ի նմանությամբ գործող վիրուսներից մեկն իրենց գեներին ինտեգրելու, չեզոքացնելու եւ հիվանդության նկատմամբ դիմադրողականությունը ժառանգաբար փոխանցելու հատկություն են դրսեւորում:
«Մենք կարծում ենք, որ ՄԻԱՎ-ը եւս կարող է էնդոգենիզացիայի միջոցով բուժվել», - հայտարարել են գիտահետազոտական խմբի անդամները:
07.11.2014 Կարդացեք նաև
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ