Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Սենյակային ճանճը մարդկությանը կփրկի որովայնային տիֆից և տուբերկուլյոզից. 1in.am

Սենյակային ճանճը մարդկությանը կփրկի որովայնային տիֆից և տուբերկուլյոզից. 1in.am

ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի և Բրիտանիայի գիտնականներն ուսումնասիրել են ճանճերի և պաթոգեն հիվանդություններ կրողների համատեղ անվտանգ կյանքի գենետիկ ֆոնը:

 

Գիտնականներին հետաքրքրել են միջատի գեները, որոնք կարող են օգտակար լինել պաթոգեն պայմաններում մարդու հարմարվելուն: Իրենց ուսումնասիրության արդյունքները հեղինակները հրապարակել են Genome Biology ամսագրում:

 

Սենյակային ճանճը մարդու և կենդանիների ավելի քան հարյուր հիվանդություններ է փոխանցում, այդ թվում նաև որովայնային տիֆ, տուբերկուլոզ և հելմինտոզներ, սակայն ինքը՝ միջատը, դրանցով չի վարակվում: Ամեն տարի Musca ճանճը մանկական կուրության մինչև վեց միլիոն դեպքի պատճառ է դառնում:

 

Գիտնականները կարծում են, որ սենյակային ճանճի գեների ուսումնասիրությունը կարող է օգնել հասկանալու, թե ինչպես այդ միջատը չի վարակվում մարդու համար պաթոգեն հիվանդություններով: Այնուհետև բիոտեխնիկայի օգնությամբ, ինչպես ենթադրում են մասնագետները, հնարավոր կդառնա դեղորայք ստեղծել, որը մարդուն կօգնի ավելի հեշտ դիմակայել որովայնային տիֆին, տուբերկուլոզին և նույնիսկ մարդու օրգանիզմը դրանց նկատմամբ դիմացկուն դարձնել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. pngimg.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ