Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

«Էլեկտրոնային քիթը» կարող է վտանգավոր ինֆեկցիաների հո՞տն առնել. med.news.am

«Էլեկտրոնային քիթը» կարող է վտանգավոր ինֆեկցիաների հո՞տն առնել. med.news.am

Բրիտանացի գիտնականները “էլեկտրոնային քիթ” են ստեղծել, որը կարող է կղանքի հետազոտության համար անհրաժեշտ մի ողջ լաբորատորիայի աշխատանքը փոխառել եւ կեղտից արձակվող հոտի օգնությամբ մահացու ինֆեկցիաներ հրահրող մանրէների շտամը պարզել:

 

Ներկայիս դրությամբ սարքը Clostridium difficile դասին պատկանող մանրէները՝ դրանց կողմից արտազատվող հոտավետ միացությունների հիմքի վրա ճանաչելու հատկությամբ է աչքի ընկնում:

Մեծ Բրիտանիայում գործող Լեստերի համալսարանը ներկայացնող գիտնականների համոզմամբ, ներկայացված նորույթը խոստումնալից հեռանկարներ է առաջարկում: Ճիշտ է, ներկայումս նմանատիպ համակարգեր արդեն գործում են՝ քաղցկեղի բուժման նպատակով իրականացվող հետազոտությունների շրջանակում: Սակայն հարկ է նշել, որ դրանց կիրառմամաբ ուսումնասիրվում է մարդու շնչառությունը:

Ինչ վերաբերում է Clostridium difficile դասը ներկայացնող 10 մանրէներին, ապա դրանցից արձակվող հոտերը մեթանոլի եւ ծծմբային միացությունների ինքնատիպ խտությունների հաշվին են տարբերվում: Համակարգը դեռեւս լաբորատոր պայմաններում է գործարկվում, սակայն առաջիկայում կարող է անմիջապես հիվանդասենյակ տեղափոխվել, հաղորդում է BBC-ն:

“Էլեկտրոնային քիթ” անունը ստացած սարքը տարբեր՝ հազարավոր միացությունների խտությունը վայրկենապես պարզելու հատկությամբ է աչքի ընկնում: Դրա շահագործման հիմքում ընկած մեթոդը մասս-սպեկտրոմետրիա անվամբ է հայտնի, որտեղ յուրաքանչյուր միացություն որեւէ հիվանդության մարկեր՝ “մատնահետք” է հանդիսանում:

Բացի բակտերիալ ինֆեկցիաների ախտորոշումից եւ թերապիայի օպտիմալ եղանակի ընտրությունից, հիշյալ սարքի օգնությամբ հնարավոր է նաեւ պաթոգենների կենսագործունեության մասին առավել խորը պատկերացումներ կազմել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ