Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Ստաֆիլակոկային վարակների դեմ նոր՝ միանվագ կիրառման դեղամիջոց է հայտնաբերվել. med.news.am

Ստաֆիլակոկային վարակների դեմ նոր՝ միանվագ կիրառման դեղամիջոց է հայտնաբերվել. med.news.am

Այս կամ այն վարակային հիվանդության դեմ կիրառվող հակաբիոտիկները մարնրէների՝ դրանց նկատմամբ բարձր դիմադրողականության պատճառով կամ կիսատ թողնված բուժման կուրսի արդյունքում կարող են ցանկալի արդյունքի չհանգեցնել:
 
Բարեբախտաբար, Medicines Co դեղագործական ընկերության կողմից մշակված նոր հակաբիոտիկը՝ Օրբակտիվը, արժանացել է  ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչության հավանությանը: Այն  հավակնում է վերը նկարագրված դեպքերում միանգամյա կիրառմամբ բուժման արդյունավետ միջոց դառնալ: Ընդ որում, Օրբակտիվի արդյունավետությունը նաեւ մի շարք վտանգավոր հիվանդությունների, այդ թվում՝ ստաֆիլակոկային վարակների եւ մեթիոնիլսուֆօքսիդային ռեդուկզտազ Ա-ի անբավարարությամբ պայմանավորված բարդությունների դեպքում է հաստատվել, հաղորդում է Medical Daily-ն:

Որպես ջեներիկ վանկոմիցին դասակարգված այս դեղամիջոցը նաեւ մաշկային վարակների դեմ պայքարի արդյունավետ միջոց է համարվում: Օրբակտիվն այնքանով է ինքնատիպ, որ ընդամենը մեկ՝ 1200 մգ բաղադրությամբ ներարկում է պահանջում: Նմանատիպ դեղամիջոցներ շուկային մինչ այժմ հայտնի չեն եղել: Ինքը՝ վանկոմիցինը 7-10 օր տեւողությամբ ներերակային ներարկում է պահանջում:

Օրբակտիվի բոլոր՝ 1959 հիվանդների շրջանում իրականացված կլինիկական փորձարկումները հաջող են անցել. դրանց ընթացքում, մասնավորապես, վանկոմիցինի նկատմամբ առավելությունն է ապացուցվել: Դեղամիջոցի կողմնակի ազդեցությունները առավելագույնը սրտխառնոցով, փսխումով, փորլուծությամբ եւ գլխացավով են սահմանափակվում: Միակ թերությունն այն է, որ արյունը նոսրացնող դեղամիջոցներից մեկի՝ վարֆարինի հետ համադրությամբ կիրառման դեպքում կարող է արյուհոսության վտանգ առաջացնել:

Ակնկալվում է, որ մինչեւ 2021թ.-ը դեղամիջոցի վաճառքների ծավալը կարող է 150 մլն. ԱՄՆ դոլարի հասնել: Միեւնույն ժամանակ, սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունը ներկայացնող փորձագետները հույս են հայտնել, որ Օրբակտիվը հակաբակտերիալ դեղամիջոցների հայտնաբերման նպատակով իրականացվող գիտահետազոտական աշխատանքների ավարտ չի նշմարի, քանի որ ոլորտը դեռեւս զարգացման կարիք է զգում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. vnormu.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ