Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Մարդու աղիքներում մշտապես ի հայտ են գալիս նոր վիրուսներ. 1in.am

Մարդու աղիքներում մշտապես ի հայտ են գալիս նոր վիրուսներ. 1in.am

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները 30 ամիս ուսումնասիրել են առողջ հասուն ամերիկացու աղիքներից ընտրված վիրուսային հանրույթը։ Արդյունքում նրանք եկել են եզրահանգման, որ մարդկային աղիքներում մշտապես ի հայտ են գալիս վիրուսների նոր տեսակներ, որովհետև աղիքներում ապրող վիրուսների գենոմը նկատելիորեն փոխվում է մի քանի տարվա և նույնիսկ ամիսների ընթացքում։

Հետազոտողները ուսումնասիրության ընթացքում ընտրել են կենսաբանական նյութի 24 նմուշ։ Նրանք նյութից առանձնացրել են վիրուսային ԴՆԹ-ն կամ ՌՆԹ, որպեսզի հնարավորություն ունենան վերակառուցելու նուկլեոտիդային հաջորդականությունը։ Արդյունքում գիտնականները գրանցել են վիրուսների մոտ 480 առանձին տեսակ։ Դրանց մեծամասնությունը բակտերիոֆագեր են, այսինքն՝ չեն գրոհում մարդու բջիջների վրա, այլ իրենց ակտիվությունն ուղղորդում են բակտերիաների դեմ, հաղորդում է Heart4life-ը։

Հայտնաբերված վիրուսների մոտ 80%-ը ուսումնասիրության ամբողջ ընթացքում չի փոխվել, սակայն գիտնականներին զարմացրել է մուտացիայի մեծ արագությունը։ Հատկապես տեղի ունեցող մուտացիաների մեծ արագության պատճառով տարբերությունը ելքային վիրուսի և նրա սերնդի միջև այնքան զարմանալի է, որ տվյալ դեպքում կարելի է խոսել առանձին տեսակների առաջացման մասին։
Սկզբնաղբյուր. 1in.am

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. med36.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ