Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Գիտնականները նոր բուժամիջոց են հայտնաբերել՝ Էբոլայի հետագա բռնկումների դեմ: . med.news.am

Գիտնականները նոր բուժամիջոց են հայտնաբերել՝ Էբոլայի հետագա բռնկումների դեմ: . med.news.am

Էբոլա անունը ստացած արյունահոսական  տենդը մարդու իմունային արձագանքն ապաակտիվացնելու ընդունակությամբ է օժտված: Բայց, ինչպես Օբորնի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամներն են պնդում, լաբորատոր փորձարկումների արդյունքում վիրուսի ազդեցությունը չեզոքացնող, ավելի ճիշտ՝ իմունային արձագանքը վերաակտիվացնող միջոց է հայտնաբերվել:

Խոսքը բավականին փոքր չափեր ունեցող՝ WY3161 լաբորատոր անունը ստացած մոլեկուլի մասին է: Կապիկների վրա իրականացված փորձարկումների ընթացքում այն ապահովել է իմուն համակարգի արձագանքի խթանումը:

-Հետագա հետազոտությունների արդյունքներում հույս ունենք վիրուսի՝ իմունային արձագանքն անջատող մեխանիզմները բացահայտել, ինչը շոշափելի օժանդակություն կցուցաբերի՝ դեռեւս մշակման փուլում գտնվող բուժամիջոցը վերջնական տեսքի բերելու գործում, - նշել է հետազոտության հեղինակ Ստյուարտ Շնելերը:

Հետազոտական խմբի անդամները մտադիր են ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ աշխատանքի արդյունքները ընթացիկ ամսվա վերջին օրերին Bioorganic & Medicinal Chemistry ամսագրում հրապարակել:

Քանի որ WY3161-ը դեռեւս մշակման եւ փորձարկումների վաղ փուլում է գտնվում, այն չի կարող ներկայումս Էբոլայով հիվանդ բնակչության նկատմամբ կիրառվել: Սակայն հետագա բռնկումների դեպքում այն ամենաարդյունավետ բուժամիջոցը դառնալու հավակնություն ունի:   

Արյունահոսական տենդի դեմ սեղմ ժամկետներում պայքարի տեսանկյունից ամենախոստումնալիցը դեռևս, ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում՝ Սան Դիեգոյում գործող դեղագործական ընկերություններից մեկի՝ Mapp Biopharmaceutical Inc.-ի կողմից ներկայացված ZMapp պատվաստանյութն է համարվում, որի շիճուկը երեք տիպի, հատուկ զտում անցած հակամարմիններից է ստացվել:

-Այդ մոնոկլոնալ համակարմինները երեք տարբեր եղանակներով են աշխատում: Առաջինը վիրուսի գլխից է բռնում: Այն տագնապի ազդանշան է ուղարկում իմունային համակարգին՝ օրգանիզմ ներթափանցած օտարածին մարմինների մասին եւ բերում վիրուսի կամ վարակված բջջի ոչնչացմանը: Մյուս երկուսը դեպի վիրուսային մակերեսի մոլեկուլներն են ձգտում` ենթադրելով վարակի արգելափակում և հիվանդության չեզոքացում, -  FoxNews-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշել է Սքիփսի հետազոտական ինստիտուտի ներկայացուցիչ Էրիկա Օլլման Սաֆիրը:

Հիշեցնենք, որ շուրջ  մեկ ամիս առաջ Աֆրիկայում Էբոլա վիրուսով վարակված երկու ամերիկացի միսիոներները՝ դոկտոր Քենթ Բրենթլին եւ բուժքույր Նենսի Րայթբոլը ZMapp-ի ներարկում էին ստացել: Նրանք դեռևս Ատլանտայի Էմորի համալսարանական հիվանդանոցի մեկուսարանում են գտնվում: Վերջին տեղեկությունների համաձայն, նրանց առողջական վիճակը բարելավման նշաններ է ցուցաբերում, թեև  վաղ է պնդել, թե ապաքինման մեջ պատվաստանյութը որևէ դերակատարում ունի:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. mednews.oxnull.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ