Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Չիկունգունյա. նոր հիվանդություն, որի դեմ առայժմ պայքարել չի հաջողվում

Չիկունգունյա. նոր հիվանդություն, որի դեմ առայժմ պայքարել չի հաջողվում

Կարիբյան կղզիներում նոր հիվանդության բռնկում է արձանագրվել: Դոմինիկյան հանրապետությունում, ու Հաիթիում կես տարում ավելի քան 260 հազար մարդ է վարակվել, ու այն տարածվում է դեպի Կենտրոնական ու Հարավային Ամերիկա:

 

Վարակի դեպքեր են եղել նաև ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Չիկունգունյա է նոր հիվանդության անունը. ախտանշաններն են՝ բարձր ջերմությունը, մաշկի ցանն ու հոդացավը: Վարակը փոխանցում են միջատները:

CNN-ի հաղորդմամբ, հունիսի 19-ին ամերիկյան Ջորջիա նահանգում առաջին դեպքն է արձանագրվել: Բժիշկները հայտնել են, որ հիվանդը վարակվել է  Կարիբներ ուղևորության ժամանակ:Վարակման դեպքեր են եղել նաև Հյուսիսային Կարոլինայում, Թեննեսիում ու Ֆլորիդայում: Առնվազն 6 հիվանդ է հայտնաբերվել Կուբայում: Ամերիկայի բժիշկները հայտնել են ԱՄՆ-ում հիվանդության տարածման մասին. Նրանք կարծում են, որ դրա տարածումը միայն ժամանակի հարց է, քանի որ բազմաթիվ  մարդիկ են Կարիբյան կղզիներից  վերադառնում տուն` արդեն վարակված:

Իսկ Ֆրանսիայում  տեղյակ են 70 հիվանդի մասին:

Մոսկվայի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մյասնիկովը պարզաբանել է, որ  այս հիվանդության ախտանշանները շատ նման են Դենգե հիվանդությանը, այն տարբերությամբ, որ չիկունգունյայից մարդիկ հազվադեպ են մահանում: Նա նշում է, որ հիվանդությունն առաջին հերթին ախտահարում է հոդերը ու դա կարող է քրոնիկ բնույթ ստանալ: Թանզանիայում, օրինակ, այդ հիվանդությունն անվանում են ”կանգնեցնող”, կամ “քայլել չթողնող”:

Բժիշկը հաստատել է, որ այդ հիվանդության դեմ դեռևս ոչ դեղորայք կա, ոչ էլ՝ պատվաստանյութ: “Հիմա պատվաստանյութի մշակումն ԱՄՆ-ում դեռևս առաջին փուլում է գտնվում,սակայն կլինիկական կիրառություն չի եղել: Սովորաբար, հիվանդությունն ինքն իրեն է անցնում”:

Փորձագետներն այդ երկրներ ուղևորվող զբոսաշրջիկներին կոչ են անում միջատների դեմ ցողաշիթ օգտագործել (այս հիվանդությունը մոսկիտներն են տարածում), խուսափել ջրամբարներից ու կանգնած ջրերից, հրաժարվել ջրով լի տարաներից (նույնիսկ ծաղկամաններից), որտեղ միջատներ կարող են հավաքվել: Եվ, հիմնականում, խորհուրդ է տրվում ամբողջ մարմինը պաշտպանող հագուստ հագնել:

Ի դեպ, հիվանդությունը տարածող միջատներն ակտիվ են միայն ցերեկվա ժամերին կամ էլ` լույսով: Իսկ մարդուց մարդուն չիկունգունյան չի փոխանցվում:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ