Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Մոծակներն ու խխունջներն ավելի շատ մարդ են սպանում, քան առյուծները. 1in.am

Մոծակներն ու խխունջներն ավելի շատ մարդ են սպանում, քան առյուծները. 1in.am

Ամեն տարի մալարիայից, որը փոխանցում են մոծակները, աշխարհում մահանում է ավելի քան 700 000 մարդ, մոլորակի ևս 200 մլն բնակիչ դժվարութայմբ են ապաքինվում այդ հիվանդությունից:


Ինչպես գրում է Daily Mail-ը՝ այս թվերը շատ ավելի մեծ են կոկորդիլոսի կամ գայլի կծելու հետևանքով մահվան դեպքերի թվից:

 

Այն դեպքում, երբ վայրի գազանների հարձակման հետևանքով աշխարհում ամեն տարի մահանում է մոտ 475 000 մարդ, մոծակները բնակչության թիվը կրճատում են 725 000-ով:

 

Նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակ հազարավոր մահերը համեմատության եզր չունեն նրա հետ, ինչ կարող է անել սովորական խխունջը, որը կարող է շիստոսոմոզ փոխանցել, ինչն ամեն տարի 10 000 մահվան պատճառ է դառնում, կամ ցեցե ճանճը, որը կարող է քնախտ հիվանդության փոխանցման պատճառ դառնալ, որից տարեկան 10 000 մարդ է մահանում: Շները ևս վտանգավոր են, քանի որ կարող են փոխանցել կատաղություն հիվանդությունը:

 

Մոլորակի ևս 10 000 բնակիչ մահանում է շագասի հիվանդությունից, որը փոխանցվում է փայտոջիլների միջոցով: Մասնագետների գնահատմամբ՝ Կենտրոնական և Հարավային Ամերիկաների մոտ 8 մլն բնակիչ ապրում են այդ հիվանդությամբ:

 

Այսպիսով՝ ստացվում է, որ «ամենաարյունոտ համբավ» ունեցող կենդանիները պարզապես «մանուկ են» հասարակ խխունջի կամ փոքրիկ մոծակի համեմատ. շնաձկները տարեկան սպանում են 10 մարդու, առյուծները՝ 100, իսկ կոկորդիլոսները՝ 1000:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. serfing-rj.narod.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ