Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Նոր փորձնական դեղամիջոցն արդյունավետ է եղել հեպատիտ C-ով հիվանդների 95%-ի համար. news.am

Նոր փորձնական դեղամիջոցն արդյունավետ է եղել հեպատիտ C-ով հիվանդների 95%-ի համար. news.am

Փորձնական դեղամիջոցը բուժել է հետազոտության մասնակից հեպատիտ C-ով հիվանդների 95%-ին, այդ թվում նաեւ նրանց, ում բուժման այլ  միջոցները չեն օգնել, հաղորդում է WebMD-ն:

 

Այս նոր, առաջատար բուժման մեթոդը հիվանդներն ավելի լավ են տանում, քան ինտերֆերոնը, որով ավանդաբար բուժում են հեպատիտ C-ն, ասում են հետազոտողները:

 

Ֆրանկֆուրտի Գյոթեյի համալսարանական կլինիկայի բժշկության դասախոս եւ հետազոտության առաջատար հեղինակ Ստեֆան Զոզոմը փորձարկել է ABT-450-ը (փորձնական դեղամիջոց) ինտերֆերոն չպարունակող այլ դեղամիջոցների հետ զուգահեռ, եւ հայտնաբերել, որ քրոնիկ հեպատիտ C-ով գրեթե բոլոր հիվանդներին կարելի է բուժել, նույնիսկ եթե նախորդ բուժման մեթոդները հաջողությամբ չեն պսակվել:

 

Նոր դեղամիջոցի առավելությունն այն է, որ այն պատրաստվում է հաբերի տեսքով, մինչդեռ ինտերֆերոնն ընդունում են ամեն շաբաթ՝ ներարկումների ձեւով: Բացի այդ ինտերֆերոնով բուժումը տեւում է գրեթե 1 տարի, իսկ նոր դեղամիջոցն ընդունում են 3 ամիս:  Ինտերֆերոնով բուժումը նաեւ  ուղեկցվում է ծանր կողմնակի ազդեցություններով:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. farmsouz.r
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ