Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Տուբերկուլյոզը Եվրոպայում հայտնվել է 7 հազար տարի առաջ

Տուբերկուլյոզը Եվրոպայում հայտնվել է 7 հազար տարի առաջ

Տուբերկուլյոզն առաջին անգամ Եվրոպայում հայտնվել է ոչ ուշ քան 7 հազար տարի առաջ. նման եզրահանգման եկել են հնագետները՝ Հունգարիայում թաղված մարդկային ոսկորների հետազոտության արդյունքների հիման վրա, որոնք թվագրվում են ուշ նեոլիթի դարաշրջանին:

Էդինբուրգի համալսարանից Մյուրիել Մեսոնի գլխավորած խումբն ու նրա գործընկերները հունգարական Սեգեդ քաղաքի համալսարանից հետազոտել են 71 կմախք, որոնք հայտնաբերվել էին Հունգարիայի հարավում Հոդմեզյովաշարհեյ քաղաքի մերձակայքում հնագիտական պեղումների ժամանակ:

Արդյունքում նրանք հայտնաբերել են մի շարք վարակների ու պաթոլոգիական գործընթացների հետքեր, իսկ որոշ կմախքների ուսումնասիրման ժամանակ նրանք գտել են թոքային օստեոպատիայի ախտանիշեր, որն առավելապես հայտնի է Մարի-Բամբերգերի համախտանիշ, ասվում է PLоS One ամսագրում հրապարակված հոդվածում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Գիտնականները վերլուծել են ԴՆԹ-ի նմուշների մոլեկուլները: Արդյունքում նրանք գենետիկական հաջորդականութուններ են հայտնաբերել, որոնք համապատասխանում էին տուբերկուլյոզի հարուցիչ գենին՝ Mycobacterium tuberculosis-ին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vsluh.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ