Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Գիտնականներ. Տարեց մարդկանց թուքը գրիպի դեմ միջոց է պարունակում

Գիտնականներ. Տարեց մարդկանց թուքը գրիպի դեմ միջոց է պարունակում

Մարդկային թքի ուսումնասիրությունը լույս է սփռում նրա վրա, թե ինչու են տարեց մարդիկ երիտասարդներից ավելի լավ դիմադրում գրիպի շտամին, գրում է The Times of India-ն:

 

Թքի մեջ սպիտակուցներ կան, որոնք պայքարում են միկրոբների հետ: Դա վարակի դեմ պաշտպանության առաջին գիծն է:

Գիտնականներն արդեն գիտեին, որ վտանգավոր միկրոբների դեմ գործող գլիկոպրոտեինների, շաքարային կեղեւով սպիտակուցների մակարդակը տարբերվում է տարիքի հետ: Մասնագետները որոշել էին ստուգել, թե ինչպես են նման տատանումներն ազդում գրիպի վրա:

Նրանք վերլուծել են թքի 180 նմուշներ՝ վերցված տարբեր տարիքի կանանցից եւ տղամարդկանցից: Պարզվել է, որ տարեցներն ավելի լավ են դիմադրում թռչնագրիպին:

Արված աշխատանքը թույլ կտա հասկանալ որոշ տարիքային հիվանդություններ:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ